Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի տեղ առաջադրվեք ու առանց փող բաժանելու՝ 100 ձայն ստացեք, նոր կխոսեք». Էդմոն Մարուքյանը՝ ՀՀԿ-ականներին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2016 12:47

Այսօր ԿԸՀ անդամների ընտրության հարցի քննարկումն ԱԺ-ում շարունակվում է: Էդմոն Մարուքյանը վիրավորվել էր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի խոսքերից՝ ՏԻՄ ընտրությունների մասին ու հատկապես «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ հեգնանքից: Նա ճշտում մտցրեց՝ «Նախ, մեր կուսակցության անունը «Լուսավոր Հայաստան» է, Լուսավոր կետեր չի, պետք է հարգալից լինել: Ես Հանրապետական կուսակցությանը չեմ ասում Հանրապետական  կետեր»:

Էդմոն Մարուքյանին նաեւ դուր չէր եկել Սիսիանում «Լուսավոր Հայաստանի» թեկնածուի հասցեին հեգնանքը, թե «ձեր թեկնածուն 173 ձայն է ընդամենը տարել, նայեք, էդ եք դուք»: Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ այո, Սիսիանում  գտնվել է մի խիզախ կին, որ թեկնածություն է դրել ու այդպես հրճվանքով խոսել դրա մասին՝ ճիշտ չէ: Նա առաջարկեց ՀՀԿ-ականներին՝ «Մի տեղ առաջադրվեք դուք ու եթե բացի ձեր հարազատներն ու ընկերները, առանց փող բաժանելու 100 ձայն ավել կստանաք, առանց կարուսել անելու, նոր իրավունք կստանաք խոսել այդ մարդկանց մասին, որոնք կարողացել են այնպիսի միջավայրում առաջադրվել, որտեղ որեւէ կարգուկանոն չի գործում»:

Էդմոն Մարուքյանը Վանաձորի ընտրությունների մասին խոսելիս ասաց. «Դուք ավելի լավ է մտածեք, որ Վանաձորում ձեր ամբողջ համակարգով, ամբողջ ռեսուրսով 10 տոկոս ձայն եք ընդամենը ավել հավաքել: Այն դեպքում, երբ մենք այսօր մանրամասն տեղեկություններ ենք ստացել, թե ոնց են փող բաժանել, որտեղ են բաժանել, ինչ էին անում, ոնց էին կարուսել անում: Սրանով պետք է ոչ թե մենք զբաղվենք, այլ՝ իրավապահ մարմինները: Թող ոչ մեկը մեզ չասի՝ փաստ ունե՞ք, որ ասում եք: Կարուսել անելու փաստերն ունենք՝ արձանագրված է»:

Նա ասաց, որ եթե ընդդիմությունը շարունակեց չհամախմբվելու համար փնտրել նախկինում եւ ներկայումս եղած ինչ-որ խնդիրներ, ապա խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ նիստերի դահլիճի ընդդիմության հատվածն էլ են ՀՀԿ-ականները զբաղեցնելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Manana says:

    Սիսիանում շատ արժանավոր թեկնածու է անցել, և սիսիանցիները մեծ ուրախությամբ են ընդունել նորընտիր քաղաքապետ Արթուր Սարգսյանին: Սիսիանցին գիտի թացը չորից տարբերել, և ձեր խայտառակ պարտությունը, Էդմոն Մարուքյան, համարժեք է ձեր ներկայացրած թեկնածուի՝ Սիսիանում ունեցած հասարակական և քաղաքական դիրքին, որն իսպառ բացակայում է… Մեռաք մեր Մարքրիդին քաղաքական ներկ ու շպարով գունազարդելով, դե բայց մեզ խաբել հնարավոր չէ. մենք մեր ընտրությունը կատարել ենք և շատ գոհ ենք!

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31