Լրահոս
Օրվա լրահոսը

Այս աստիճանի ատելություն կա մարզպետի հանդեպ, որ այդքան մեծ ցանկություն կա նրան չտեսնել այդ պաշտոնին. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 06,2016 12:35

Որքան հասկացանք, ՀՀ վարչապետի մամլո ծառայությունն ու օգնականները լավ են աշխատում։ Ուշադիր հետեւում են մամուլի հրապարակումներին ու օպերատիվ զեկուցում։ Երբ Կարեն Կարապետյանը նոր էր նշանակվել վարչապետ, որ այլ բան էլ չլիներ, խորհուրդ էինք տվել թեկուզ փիար նպատակներով աշխատանքից ազատել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Հաստատ հանրությունը նման քայլը կողջուներ, իսկ Սյունիքի մարզում եռօրյա տոնախմբություններ կլինեին։

…Իհարկե, այդքան միամիտ չենք, որ մտածենք, թե մեր խորհրդով է դա արվում։ Բայց մենք էլ ենք հասարակության մի մասի կարծիքի արտահայտողը, վստահ ենք, որ շատերն են համաձայն մեր տեսակետին։ Այնպես որ, մի մեծ պլյուս կստանա վարչապետը, եթե Լիսկան ազատվի աշխատանքից։

Հենց այս մասին հրապարակում եղավ մամուլում, ֆեյսբուքյան տիրույթներում անմիջապես մոռացան վարչապետի ջազա-ռոքային ունակությունների, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գեդեցկության եւ օրվա այլ «կարեւոր» իրադարձությունների մասին։ Բոլորը սկսեցին տարածել այդ լուրը, մի երկու տեղ իրար նույնիսկ աչքալուսանք էին տալիս։ Այս աստիճանի ատելություն կա մարզպետի հանդեպ, որ այդքան մեծ ցանկություն կա նրան չտեսնել այդ պաշտոնին:

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31