Կառավարության նիստի օրակարգի 21-րդ հարցը, որը ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Վահե Հակոբյանին (լուսանկարում) Սյունիքի մարզպետ նշանակելու հարցն էր:
Կարեն Կարապետյանն ասաց, որ նախագահն արդեն ստորագրել է Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի դիմումը:
Պարոն Լոքյանն ասաց, որ կառավարության որոշումով մարզպետ է նշանակվել Վահե Հակոբյանը:
Վարչապետը շնորհավորեց նոր մարզպետին, որը ներկա էր նիստերի դահլիճում, ասաց. «Ցանկանում եմ շատ արդյունավետ աշխատանք եւ հույսեր ենք կապում, որ դուք ռեգիոնալ կառավարման մեջ նոր մշակույթ կբերեք»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ