Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. Եթե կրթական ցենզը ցածր է, եթե համատարած անկրթություն է տիրում, քեզ կասեն.. «168 ժամ»

Հոկտեմբեր 06,2016 12:17

Հարցազրույց Երեւանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ

– Ընտրակաշառք վերցնող հասարակությունը կարո՞ղ է արդարության գիտակցում ունենալ։

– Դա էլ է բացատրելու հարց։ Ի՞նչ է նշանակում՝ ընտրակաշառք վերցնել, մարդը վերցնում է կաշառք, որն իր մեկ կամ երկու օրվա ապրուստի գումարն է։ Ուրեմն՝ այդ մարդուն պետք է բացատրել, որ դու կարող ես շատ ավելի շահել, քան այդ մեկ օրվա ապրուստի գումարը։ 5 տարվա համար 5 հազար դրամն ի՞նչ է անում՝ տարեկան հազար դրա՞մ, դա էլ բաժանում ենք օրերի, ստացվում է՝ օրը 3 դրա՞մ։ Այս ամենը խոսելու, բացատրելու բան է։

Այս ամենն օրինակներով է պետք բացատրել, տարբեր երկրների օրինակներով։ Մենք ընդհանրապես շատ քիչ բան գիտենք այլ երկրների մասին, մեր հիմնական ինֆորմացիան գալիս է հիմնականում Ռուսաստանից եկող մեր հայրենակիցներից, թե այնտեղ ինչպես է։

Մի հետաքրքիր բան ասեմ. նախորդ տարի ուսանողներիս տարա Թունիս՝ միջազգային փառատոնի։ Երևանից մեկնեցինք միկրոավտոբուսով՝ անցանք Վրաստանով, ՌԴ-ով, Բելառուսով, մտանք Լեհաստան, Գերմանիա, Լյուքսեմբուրգ, հետո Ֆրանսիա, Չեխիա և այլն։ Ուրեմն՝ այդ երեխաներին ոչինչ բացատրել պետք չէր. իրենք իրենց աչքով տեսան ու համեմատեցին՝ ինչպես է ոստիկանն իրեն պահում Վրաստանի մաքսատանը (ինչպես Հայաստանում), տեսան՝ ինչ է կատարվում Ռուսաստանում (ամեն 2 կիլոմետր այն կողմ ոստիկան է կանգնած, փող են վերցնում, կեղտ, հերթեր, լվացվելու համար՝ զուգարանը կեղտոտ, և այլն) և հետո մտան Եվրոպա։ Ոստիկաններ ընդհանրապես չտեսան, ամեն մի բենզալցակայանում 5-6 զուգարան կար, որտեղ կարելի էր և՛ լվացվել, և՛ անվճար լոգանք ընդունել՝ ի տարբերություն Ռուսաստանի։

Այսինքն՝ բացատրել էլ պետք չէ, մարդը պետք է համեմատի ու կողմնորոշվի՝ ինքն ի՞նչ երկրում է ուզում ապրել, և արդեն փորձի հասկանալ՝ ինչո՞ւ է այն երկիրն այնպիսին, այս երկիրն այսպիսին։ Մարդիկ են մեղավոր։

Միշտ բերում եմ Կորեայի օրինակը, որը եղած-չեղած 60 տարի է՝ բաժանված է։ Հարավային Կորեան աշխարհի ամենազարգացած երկրներից մեկն է, Հյուսիսային Կորեան՝ ամենահետամնաց երկիրը։ Նույն ժողովուրդը չէ՞։ Ե՞րբ է հնարավոր նման ձևով նստել, խոսել, քննարկել, երբ դիմացինիդ կրթական ցենզը բարձր է։ Եթե կրթական ցենզը ցածր է, եթե համատարած անկրթություն է տիրում, քեզ կասեն՝ ա՛յ ախպեր ջան, հավես չունեմ՝ էդ ապուշ-ապուշ բաները լսել, դրանց պետք է ռադ անել, բերենք՝ մեր հերոսներին դնենք, վերջանա-գնա։

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31