Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր տեսակի ժամկետային ավանդ՝ «Հարմարավետ»

Հոկտեմբեր 06,2016 12:03

ՎՏԲ-Հայաստան Բանկը, շարունակելով մշակել նոր՝ հաճախորդների կողմից պահանջված պրոդուկտներ, ներդրել է նոր տեսակի ժամկետային ավանդ ֆիզիկական անձանց համար՝ ավանդ “Հարմարավետ”: Նոր պրոդուկտի շնորհիվ Բանկի հաճախորդները կարող են հեշտությամբ և հարմարավետ կուտակել միջոցներ, ցանկացած ժամանակ համալրելով կամ ելքագրելով ավանդային միջոցները առանց կուտակված տոկոսների կորստի:

Ավանդը ներդրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: Ավանդի առավելագույն տոկոսադրույքը – 7.5% ՀՀ դրամի համար: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100.000 ՀՀ դրամ/300 ԱՄՆ դոլար/Եվրո/ 10.000 ՌԴ ռուբլի:

«Հարմարավետ» ավանդի հիմնական առավելություններն են՝.

-Հաճախորդը ցանկացած ժամանակ կարող է համալրել ավանդը կամ ելքագրել միջոցները մինչև ավանդի նվազագույն գումարը:

-Ավանդը համալրելու և հաջորդ գումարային աստիճանավորում անցնելու դեպքում կիրառվում է բարձրացված տոկոսադրույք։

-«Ինտերնետ Բանկինգ» համակարգով ավանդը ՀՀ դրամով ձևակերպելիս ստանդարտ դրույքաչափին ավելանում է +0.25% ։

-Տոկոսների մասնակի պահպանում՝ ՀՀ դրամով ավանդի վաղաժամկետ լուծվելու դեպքում 181 օրից հետո:

Ավանդի համալրման համար պարտադիր չէ այցելել Բանկ, կարելի է օգտվել “Ինտերնետ Բանկինգ” ծառայությունից և կատարել առցանց համալրումներ գրասենյակում կամ տանը, կամ օգտվել Telcell / Easy Pay տերմինալներից, որոնք տեղակայված են Հայաստանի ողջ տարածքում:

Ավանդը ձևակերպելիս հաճախորդին տրամադրվում է նվեր՝ VISA կամ MasterCard քարտ:

«Հարմարավետ» ավանդի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար Դուք կարող եք դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ, այցելել www.vtb.am կայքը կամ զանգահարել Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87 87 հեռախոսահամարով.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31