Նախագահի գնալուց հետո Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի հարցը:
Աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց, որ չեն կարող նոր մարզպետ նշանակել, մինչեւ նախագահը չստորագրի Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի դիմումը:
Ըստ կառավարության օրակարգում տեղ գտած նախագծի՝ նոր մարզպետը լինելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Վահե Հակոբյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ