Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյանն անդրադառնում է իր նշանակման մասին թեւավոր դարձած արտահայտություններին. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 06,2016 11:48

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանձնարարել է մշակույթի նախարարությանն առնչվող խնդիրների մասին մամուլում տեղ գտած հրապարակումներն ուսումնասիրել, իսկ Armtimes.com-ի՝ «Պրիմիտիվ գողություն՝ թաղման կառավարական հանձնաժողովներում, գողանում են որքան կարող են» հոդվածի վերաբերյալ կոնկրետ հանձնարարական է տվել։ «Ես տվել եմ հանձնարարական եւ խոստանում եմ, որ պիտի բարձրաձայնենք այս հարցը»,- ասաց նա ու նշեց, որ դեռ միանշանակ չի կարող ասել, գողություն եղել է, թե՝ ոչ։

«Ծանոթ եմ հրապարակմանը, ճիշտն ասած, դա գրվել է մինչ իմ նշանակվելը, բայց հիմա իմ մամուլի ծառայությունը, որ բավականին լավ է աշխատում, նաեւ մինչեւ իմ նշանակումը գրված բոլոր հրապարակումները փորձում է ուսումնասիրել եւ դարձնել հանձնարարականներ։ Իսկ այս օրերին այդ հրապարակումը դարձել է հանձնարարական եւ ուսումնասիրության առարկա։ Ուսումնասիրելուց հետո նոր կկարողանամ կարծիք հայտնել»,- ասաց Արմեն Ամիրյանը։

Անդրադառնալով իր նշանակման մասին թեւավոր դարձած արտահայտություններին, համացանցում ծավալված քննարկումներին, նա ասաց. «Հանրության մեջ քննադատությունը, նաեւ դաստիարակության իմաստով, ցինիզմի է հասնում, եւ հենց սրան է կոչված մշակույթի նախարարությունը, որպեսզի կարողանա մեր հասարակությանն այնպես կրթել, որ ցինիզմը դուրս գա մեր հասարակության միջից, որովհետեւ, իմ խորին համոզմամբ՝ ընտանիքը պետության հիմքերի հիմքն է»:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31