Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան Հայաստանին չի թողնի

Հոկտեմբեր 06,2016 16:30

«Ռուսաստանի կողմից կողմնորոշման կտրուկ փոփոխություն չի կարող լինել սկզբունքորեն` Հայաստանից անցում դեպի Ադրբեջանի օգտին: Ռուսաստանն ունի իր շահերը Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Մոսկվան չի գործի կտրուկ քայլեր»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի պետական հումանիտար գիտությունների համալսարանի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար, դոցենտ, ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը` հավելելով.

Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

«Խոսակցությունները, թե Մոսկվան կբարեկամանա Ադրբեջանի հետ ու Հայաստանին կթողնի` բացարձակապես հիմնավոր չեն, որովհետեւ Մոսկվան չի ապրում աբստրակտ աշխարհում, գոյություն ունեն հստակ շահեր, հետաքրքրություններ, թե ինչ շահ կունենա որեւէ վերակողմնորոշման դեպքում, ես դա չեմ տեսնում: Կարծում եմ, որ Կրեմլում էլ այնքան հիմար չեն, որ տեսնեն ինչ-որ շահեր հնարավոր նման փոփոխություններում:

Կլինեն հարաբերություններ Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ, յուրաքանչյուրի հետ՝ տարբեր, յուրաքանչյուրի հետ` առանձնահատուկ փոխհարաբերություններով»:
Թեմայի մանրամասները

«Առավոտ», 05.10.2016 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31