Եթե քեզանից սպասումները չափազանց մեծ են, ապա ամեն ինչ բարդանում է։ Եթե մարդիկ սպասում են արագ փոփոխությունների, ապա կարճ ժամանակ անց արդյունք չտեսնելու դեպքում ավելի վատ կխոսեն, քան քո նախկինի մասին։ Մեծ սպասումների դեպքում մեծ է նաև խորը հիասթափության վտանգը։
Այս վտանգը, կարծում ենք, Կարեն Կարապետյանն ու իր թիմը հասկացել են առաջին իսկ օրվանից։ Հենց այս պատճառով նորանշանակ վարչապետն ԱԺ-ում իր առաջին ելույթի ժամանակ նշեց, որ տնտեսության վիճակը շատ ծանր է։ Սրանով Կարեն Կարապետյանը բավականին անհարմար դրության մեջ դրեց այն մարդկանց, ովքեր հավատացնում էին, որ գործերը նախատեսվածից լավ են գնում։ Սակայն այլ տարբերակ չկա. պետք է ասել, որ շատ վատ է, որպեսզի մարդիկ շատ արագ լավը չպահանջեն։
Արագ փոփոխությունների չսպասելու հաջորդ ազդակը տրվեց 2017 թվականի բյուջեի նախագծի միջոցով։ Նշվեց, որ լինելու է բավականին կոշտ բյուջե՝ ծախսերը զգալիորեն նվազելու են։ Այսինքն՝ անցնում ենք խնայողության ռեժիմի։
Վարչապետի միտքն ավելի զարգացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ «Շատ դժվար է նայել կենսաթոշակառուների աչքերին և ասել, որ թոշակները չեն բարձրացվելու»,- ասել էր նա։ Այո, իրականում դա շատ դժվար է՝ հատկապես այն մարդկանց համար, ումից սպասումները մեծ են:
Կարդացեք նաև
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում