Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողը դիմել է իրավապաշտպաններին՝ ընդդեմ ֆեյքերի. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 06,2016 11:18

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մի խումբ անհատ լրագրողներ եւ լրագրողական կազմակերպություններ, հասարակական ու քաղաքական գործիչներ դիմել են իրավապահներին, որպեսզի նախընտրական շրջանում ապահովվի իրենց անվտանգությունը, եւ ֆեյսբուքյան կեղծ հաշիվները, որոնցից իրենց վերաբերյալ վարկաբեկող եւ զրպարտող գրառումներ են կատարվում, բացվեն՝ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար։

Հաջողվեց պարզել նաեւ, որ խնդիրն արդեն պետական մակարդակով եւս քննարկվում է։ Ըստ այդմ, հայրենի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ քննարկում են կեղծ օգտատերերին գաղտնազերծելու մեթոդները։ Խնդիրը, սակայն, այն է, որ, այսպես կոչված, ֆեյքը իրական օգտատերից տարբերելը դժվար եւ ժամանակատար գործընթաց է:

Մասնավորապես, հայտնի է դարձել, որ դիմողներից մեկը «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Հերմինե Մկրտչյանն է, ով «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը։ Վերջինիս փոխանցմամբ՝ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին իր գրառումներից մեկին կից մեկնաբանություններ են արվել, որոնցով իրեն զրպարտել եւ վիրավորել են։ Լրագրողը վստահեցրեց, որ գրառումների հեղինակները կեղծ հաշիվներից են օգտվել, եւ ինքը դիմել է ՀՀ ոստիկանություն եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով օգնել իրեն լուծել խնդիրը. «Ոստիկանությունից պատասխան չեմ ստացել, իսկ ՄԻՊ-ի գրասենյակից ինձ հայտնեցին, որ խնդրի շուրջ իրենք դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն»։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում նյութեր են նախապատրաստվում։ Հ. Մկրտչյանը նշեց, որ հետեւողական է լինելու եւ անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի պարզի՝ ովքեր են զրպարտչական գրառումների հեղինակները։

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Հերմինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31