ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության «հնաբնակներից» է եւ երեւի թե հասցրել է Էկոնոմիկայի նախարար աշխատած ամիսների ընթացքում կառավարման ոլորտի որոշակի փորձ կուտակել։ Այս առումով նա շահեկանորեն տարբերվում է մյուս՝ նորաթուխ նախարարներից, որոնց մեր հանրությունը ծանոթացավ կառավարության կայքում տեղադրված նրանց կենսագրությունները կարդալուց հետո։
«Ես իր մասին շատ բարձր կարծիքի եմ (նկատի ունի Արծվիկ Մինասյանին) եւ հուսով եմ, որ իր առջեւ դրված բոլոր խնդիրները կկատարի»,- ասում է 2000-2001թթ. ՀՀ բնապահպանության նախարար Մուրադ Մուրադյանը։
Հիշեցնենք, որ իր պաշտոնավարման ժամանակ Մուրադ Մուրադյանը հայտարարել էր, որ իր ղեկավարած համակարգում գոյություն ունի մաֆիա։ Նա այն ժամանակ հարցազրույց էր տվել եւ խոստացել, որ կհրապարակի ձեռքի տակ եղած փաստերը, սակայն իր խոստումը կատարելու փոխարեն առժամանակ հեռացել էր Հայաստանից։
Մուրադ Մուրադյանից հետաքրքրվեցինք, թե որոնք են այսօր առաջնահերթ խնդիրները բնապահպանության ոլորտում, ինչպես պետք է հասնել դրանց լուծմանը։ Չէ՞ որ բնապահպանները ժամանակ առ ժամանակ ահազանգում են կոռուպցիոն երեւույթների մասին։ «Կան տարեկան պլաններ, պլանավորում։ Ես 15 տարի է, ինչ չեմ աշխատում այդ համակարգում։ Հիմա շատ բաներ այնտեղ փոխվել են, շատ բաներ համակարգից տեղափոխվել են այլ ոլորտներ, ես չեմ կարող դրանց մասին խոսել։ Հուսով եմ, որ նա իր առջեւ դրված խնդիրները կլուծի, քանի որ կիրթ տղա է»,- զրույցը եզրափակում է ՀՀ բնապահպանության նախկին նախարարը։
Կարդացեք նաև
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում