Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Ամեն մեկը պետք է իր արածի համար պատասխան տա։ Այդ թվում՝ նաեւ մեր մարզպետը». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 06,2016 10:53

ՏԻՄ ընտրությունների ու արձանագրված արդյունքների շուրջ զրուցեցինք ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ։

– Պարոն Ռուստամյան, ի՞նչ հետեւություններ արեցիք ՏԻՄ ընտրությունների արդյունքներից։

– Մենք այդ երկու քաղաքներում էլ ընտրությունների արդյունքներից գոհ չենք։ Կարծում եմ, որ շատ ավելին կարող էինք անել։ Այդտեղ ընտրական գործընթացները մեղավոր չեն, մեղքը մեր մեջ պետք է փնտրենք։ Մենք պետք է վերանայենք մեր քաղաքականությունը։

– Ձեր մարզպետ Հովսեփ Սիմոնյանը տարիներ առաջ քաղաքապետի ընտրությունների ժամանակ 4-5 անգամ ավելի շատ ձայն էր ստացել։ Ինչո՞ւ այս անգամ կուսակցությունն այդքան քիչ ստացավ։

– Մենք պետք է հետևություն անենք, դա նշանակում է, որ ամեն մեկը պետք է իր արածի համար պատասխան տա։ Այդ թվում՝ նաեւ մեր մարզպետը։ Խնդիր ունենք,

այո, դժգոհություն կա այն իմաստով, որ մարզպետն այն պաշտոնյան է, որը պետք է կարողանար հեղինակություն ավելացնել մեր ունեցած հեղինակության վրա։ Բարձրացներ, ճիգ գործադրեր, իր հեղինակությամբ նպաստեր ավելի մեծ արդյունքներ ունենալուն։

Մենք բացարձակապես մարզպետի պաշտոնը չենք դիտարկել որպես ընտրական լծակ։ Ընդհանրապես մեր պաշտոնյաների առաջ նման խնդիր դրված չէ, քանի որ վարչական լծակների կիրառումը հակաօրինական է։

Այնուամենայնիվ, ամեն տեղ պետք է վերանայել մեր մոտեցումները, քանի որ յուրաքանչյուր պաշտոնյա ավելացնում կամ նվազեցնում է իր ներկայացրած կուսակցության հեղինակությունը։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրայր says:

    Դուք հեղինակազրկվեցիք հենց այն պահից,երբ համաձայնագիր ստորագրեցիք ու դաշինք կնքեցիք ՀՀԿ-ի հետ,ինչպես նաև հեղինակազրկվեցիք,երբ ձեր շարքերն ընդունեցիք ու տարատեսակ պաշտոնները փառավորեցրիք ցածր որակներով,անարժան մարդկանց՝ Լոռվա փոխմարզպետ…ու էդպես շարունակ…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31