Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանում ենք բակտերիաների հետ ոչ բավարար կոնտակտի պատճառով

Հոկտեմբեր 06,2016 12:30

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկություններ՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում եւ այլն։
Իրականում գոյություն ունեն միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Դրանք մասնակցում են բնության մեջ տեղի ունեցող նյութերի շրջապտույտին։ Նեխման բակտերիաները յուրահատուկ սա նիտարներ են. քայքայում են բույսերի եւ կենդանիների մնացորդները՝ նրանց մեռած մարմինը կազմող օրգանական նյութերը վերածելով հումուսի։ Այս բակտերիաներն անվանվում են քայքայողներ։ Մեծ օգուտ են տալիս հողային բակտերիաները. նրանք փտած օրգանական նյութերը վերածում են հանքային աղերի, մասնակցում են օգտակար հանածոների, հանքերի, լեռնային ապարների ե՛ւ քայքայման, ե՛ւ առաջացման գործընթացներին։

Հավանաբար, շատերը գիտեն, սակայն ոմանց համար նորություն է, որ մարդն ամբողջությամբ պատված է բակտերիաներով: Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ նրանք մեր շրջապատում ամենուր են: Կան բակտերիաների տեսակներ, որոնք անբաժան են օրգանիզմից եւ նույնիսկ օգտակար են:

Բժիշկներն անընդհատ հիշեցում են, թե ինչ կարեւոր է աղիքային ֆլորայի բալանսը պահպանելը: Doctors.am-ը գրում է, որ հավասարակշռության կորստի պատճառով զարգանում են լուրջ հիվանդություններ: Սակայն շատերը մոռանում են, որ բակտերիաները չեն գրոհի, եթե նախօրոք չսեղմեք «մեկնարկի կոճակը»: Աղիքային ցուպիկն աննկատ կմնա ներսում, եթե, օրինակ, դրան «չկերակրեք» փչացած մսով: Պարզապես հարկավոր է իմանալ՝ ինչպես վարվել, ու հետեւել կոնկրետ կանոնների:
Հիվանդանում ենք բակտերիաների հետ ոչ բավարար կոնտակտի պատճառով:
Նախկինում մարդիկ այդքան հաճախ չէին ունենում ալերգիկ ռեակցիաներ: Այսօր այս խնդիրը չափազանց հաճախ է հանդիպում: Ալերգիա հանդիպում է գրեթե ամեն ինչի հանդեպ` որոշ սննդատեսակներ, բույսեր, կենցաղային քիմիա եւ այլն: Որպես հնարավոր պատճառ, որոշ բժիշկներ նշում են կեսարյան հատումով ծննդաբերությունները: Այս դեպքում երեխան չի անցնում ծննդաբերական ուղիներով, հետեւաբար չի շփվում բակտերիաների հետ, որոնք օգնում են կարգավորել երեխայի իմուն համակարգի աշխատանքը:

Շատ կարեւոր են համարվում նաեւ բիֆիդոբակտերիաները, որոնք երեխան ստանում է կրծքի կաթի հետ միասին: Նրանք պաշտպանում են օրգանիզմն ինֆեկցիաներից եւ բորբոքումներից: Ավելի լավ է բնական պրոբիոտիկները ստանալ հենց մայրական կաթի միջոցով, այլ ոչ կաթնաթթվային սննդամթերքի:

Եվ վերջապես՝ հարկավոր է հիշել, որ բնությունը բակտերիաներին դեմ չէ, այն ոչ մի օրգանիզմ հենց այնպես չի ստեղծում:

 

«Առավոտ»

05.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31