Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինձ հիշեցրեք մեկ լոզունգ, մեկ ելույթ Գյումրիից կամ Վանաձորից, որտեղ եղել է քաղաքական մոտեցումների հակադրում». Խաչատուր Քոքոբելյան.«Հրապարակ»

Հոկտեմբեր 06,2016 10:27

Սեպտեմբերի 18-ի եւ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չմասնակցեց։ Կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը թեպետ որեւէ կերպ չի արդարացնում չմասնակցելը, բայց մատնանշում է դրա պատճառները։ Նա կարծում է, որ ՏԻՄ ընտրություններում քաղաքական-գաղափարական պայքար չի ընթանում, այլ հստակ տեղական մակարդակի ընտրություններ են, որտեղ քաղաքական կոմպոնենտը 90 տոկոսով բացակայում է:

– Այս ՏԻՄ ընտրությունները, սակայն, շատ քաղաքական ուժերի համար լակմուսի թուղթ էին։

– Իրավացի եք Դուք, բայց, միեւնույն է, դա քաղաքական ընտրություն չէր։ Ինձ հիշեցրեք մեկ լոզունգ, մեկ ելույթ Գյումրիից կամ Վանաձորից, որտեղ եղել է քաղաքական մոտեցումների հակադրում։ Կարո՞ղ եք հիշեցնել։ Ես չեմ տեսել։

– Բայց այդ ընտրություններով քաղաքական ուժերը կարողացան գնահատել իրենց հնարավորությունները 2017 թվականի ընտրություններից առաջ։

– Իմիջիայլոց, ես այն կարծիքին չեմ, որ Նիկոլ Փաշինյանը եթե պարտվել է Գյումրու կամ Վանաձորի ընտրություններում, ապա համապետական ընտրություններում նա խնդիրներ է ունենալու։ Դա պրոյեկտել համապետական ընտրությունների վրա, իմ կարծիքով, ճիշտ չէ:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31