Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յուրի Խաչատուրովը բավական լուրջ դիմակայության մեջ էր Սեյրան Օհանյանի հետ. «Ժամանակ»

Հոկտեմբեր 06,2016 09:17

Զբաղեցնելով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, Յուրի Խաչատուրովը ուներ ըստ էության ոչ միարժեք ընկալում և´ հանրության մոտ, և´ բանակում: Այն, որ նա բավական լուրջ դիմակայության մեջ էր պաշտպանության նախարար` արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, ըստ էության՝ այլևս անթաքույց էր:

Միաժամանակ, Յուրի Խաչատուրովը, զբաղեցնելով ԶՈՒ կառավարման կարևորագույն պաշտոն, ըստ էության կարողանում էր անմասն մնալ ԶՈՒ բնագավառում կատարվող և հանրության համար անընդունելի տարբեր իրողությունների համար պատասխանատվությունից, այդ թվում նաև բանակում ողբերգական դեպքերի համար:

Դա հաջողվո՞ւմ էր նրան, թե՞ Խաչատուրովը հենց սկզբից գտնվում էր պաշտպանական հովանու տակ: Այդ հովանին Սերժ Սարգսյա՞նն էր, թե՞ Ռուսաստանը: Եվ արդյո՞ք այդ հովանու շնորհիվ չէ, որ Յուրի Խաչատուրովը, ի տարբերություն Սեյրան Օհանյանի, ԶՈՒ-ից հեռացվում է, բայց անմիջապես նշանակվում իհարկե ոչ գերկարևոր և նշանակալից, սակայն խորհրդանշական իմաստով նկատելի պաշտոնում:

Եվ ավելին` Սերժ Սարգսյանի մակարդակով հռչակվում է քաղաքական գործիչ, ինչը հավանաբար մեսիջ է առաջին հերթին իշխող համակարգին, որով Սարգսյանն ազդարարում է Խաչատուրով քաղաքական գործչի մուտքը այդ համակարգ:

Սա նշանակում է, որ ԱԽ նոր քարտուղարի ներքո ամենայն հավանականությամբ կձևավորվի որոշակի քաղաքական թև կամ տիրույթ: Այս համատեքստում հետաքրքրական է, թե արդյոք Խաչատուրովը քաղաքական գործչի իր կարգավիճակում կանդամագրվի՞ Հանրապետական կուսակցությանը:

Ի վերջո, առավել ևս խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում տարօրինակ կլինի բարձր պաշտոն զբաղեցնող անկուսակցական գործչի առկայությունը, եթե խոսվում է կուսակցությունների դերակատարության բարձրացման և քաղաքական համակարգի զարգացման մասին:

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31