ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք`
«Երևանից Սիրիա մեկնեց հումանիտար օգնությամբ երկրորդ օդանավը։ Այն ճանապարհում էին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը»։
Իսկ Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում հայտնում է, որ հումանիտար օգնությամբ երկրորդ օդանավը վայրէջք է կատարել Սիրիայի «Հմեյմիմ» օդային ռազմակայանում։