Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն աշխատում են ԼՂ-ում կայունություն հաստատելու ուղղությամբ

Հոկտեմբեր 05,2016 22:30

Այսօր ԵԱՀԿ մինսկի խումբը մոնիթորինգ է անցկացրել հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ապրիլյան բախումներից 6 ամիս անց։

«Ինչպես միշտ կողմերը  տեղեկատվություն են տրամադրել շփման գծում իրավիճակի վերաբերյալ, այդ թվում նախորդ մոնիթորինգից հետո հրադադարի խախտման մասին։ Այդ տեղեկատվությունը փոխանցվել է Մինսկի խմբի անդամներին, այդ թվում համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահին։ Մեդիայում հաճախ տեղեկություններ են հրապարակվում առ այն, որ իմ գրասենյակը չի գրանցում հրադադարի դեպքերը։ Դա կարող է վերաբերվել այն փաստին, որ հրադադարի խախտման դեպք չի գրանցվել անցկացվող մոնիթորինգի ժամանակ։ Մենք միշտ գրանցում ենք հրադադարի խախտման դեպքերը, երբ դրանք լինում են մեր ներկայությամբ։ Հակառակ դեպքում մենք հիմնվում ենք տեղերում ղեկավարության կողմից տրամադրվող տեղեկատվության վրա։ Ես կցանկանայի ևս մեկ անգամ կրկնել, որ մենք դեպքերը ուսումնասիրելու մանդատ չունենք»,- ասել է Կասպրշիկը

Կասպրշիկը հավելել է, որ ապրիլից հետո ՄԽ համանախագահներն աշխատել են կայունություն հաստատելու և բանակցային գործընթացն առաջ տանելու համար և այդ ուղղությամբ ջանքերը շարունակվում են։

Պատրաստեց Վիկտորյա Անդրեասյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31