Լրահոս
Օրվա լրահոսը

Նորարարական ծրագիրը կրծքի մետաստատիկ քաղցկեղի բուժման եղանակներ է փնտրում. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 05,2016 21:44

ԱՄՆ-ում կրծքի քաղցկեղի ագրեսիվ տեսակով տառապող հազարավոր կանայք, մասնակցում են հիվանդության բուժման եղանակ գտնելու ուղղությամբ տարվող կլինիկական փորձարկումների:

Լատոյա Ուիլսոնի մոտ հայտնաբերել են կրծքի մետաստատիկ քաղցկեղ ինչը նշանակում է, որ հիվանդությունը տարածվել է մարմնի մյուս օրգաններով:

Սակայն երկու հազար այլ կանանց հետ, ովքեր համաձայնել են կրծքի մետաստատիկ քաղցկեղի ծրագրի մաս կազմել, նա պայքարում է այս մահացու հիվանդության դեմ:

Ուիլսոնը ասում է,- «Բոլորը ասում են, որ անհրաժեշտ է բուժում գտնել: Սակայն բուժում գտնելու միակ ձևը կլինիկական փորձարկումներին մասնակցելն է: Բժիշկներն ու գիտնականները մեծ աշխատանք են տանում այս ուղղությամբ, սակայն նրանց անհրաժեշտ են մասնակիցներ»:

Այս ծրագիրը անցկացնում է Բրոդ Ինստիտուտը Մասաչուսեցի տեխնոլոգիաների համալսարանում և Հարվարդում, որտեղ նրանք Ուիլսոնի նման հիվանդների թքի և ուռուցքի նմուշների հսկայական պաշար են կուտակում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31