«Առավոտը» Սյունիքից ընտրված պատգամավոր Հայկ Գրիգորյանին հարցրեց՝ այդքան որ խոսում են Սյունիքում վախի մթնոլորտի, Սուրիկ Խաչատրյանի տարածած ահ ու սարսափի մասին, կա՞ նման բան:
Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Ես ձեզ մի գաղտնիք ասեմ, չնայած լրագրողին գաղտնիքը ո՞րն է: Ես շատ հաճախ Սուրիկ Խաչատրյանի հետ զբոսնում եմ Գորիս քաղաքում: Այնտեղ նրա շատ ընկերներ, թեկուզ անծանոթներ, պատկերացրեք, եթե մարդուց վախենան, այդ մարդու հետ պետք է նախ առաջինը դիստանցիա պահեն, եւ բնականաբար այդ մարդու հետ պետք է խոսեն կմկմալով, կակազելով եւ այլն: Բայց շատ-շատ մարդիկ մոտիկանում են նրան, ուղղակի ձեռքով բարեւում են եւ ասում՝ Սուրիկ ջան, ինչպե՞ս ես: Եթե դա համարում եք վախի մթնոլորտ՝ բրավո: Դա ընդամենը հարգանքի մթնոլորտ է»:
Ավելին՝ Հայկ Գրիգորյանը պատմեց, թե ինչքան ընտանիքների է օգնել Սուրիկ Խաչատրյանը. «Մարդը շատ մարդկանց օգնում է, հասնում է՝ լինի ցանկացած խնդիր: Ընտանեկան վեճերն էլ են էդ մարդու մոտ գալիս՝ հարթեցնելու նպատակով: Լուրջ բան եմ ձեզ ասում, ես իմ աչքի տեսածն եմ ասում: Երբ որ մարդը սրտացավորեն է մոտենում, կարողանում է լսել: Լսելու կարողություն ունի այդ մարդը, բոլորին լսում է հատ առ հատ, բոլորի հետ խորհրդակցում է»:
Նա ասաց, որ Երեւանում թյուր կարծիք կա, թե Սուրիկ Խաչատրյանը լսելու ընթացքում կարող է հանկարծ ինչ-որ պոռթկումներ ունենալ. «Դրանք սաղ հեքիաթներ են, ասեմ ձեզ: Ձեր կողմից մտածված է, որպեսզի ձեր աուդիտորիան եսիմ ինչ բաներով լցնեք»:
Կարդացեք նաև
Սյունեցի պատգամավորի պատմած «իրական Սուրիկ Խաչատրյանի» մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում, որտեղ Հայկ Գրիգորյանը պատմում է, թե ինչպես է ուզեցել թաքնված տեսախցիկ տեղադրել Սուրիկ Խաչատրյանի հանդիպումների ժամանակ ու ինչու է հետ կանգնել այդ քայլից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Եթե ստույգ չգիտեք ապա մի գրեք:
Վարուժան Գրիգորյանին սպասարկում են 020 ՍՍ 01 և 021 ՍՍ 01 ավտոմեքենաները,իսկ 036 ՍՍ 01 և 032 ՍՍ 01 մակնիշի ավտոմեքենաները սպասարկում են իր ընտանիքի անդամներին -մասնավորապես իր տղային որը կառավարական ամառանոցների տնօրենն է: Իսկ վարորդն ու թիկնապահը նշանակված են պետությն կողմից,այնպես որ նա մեղավոր չէ այդ մարդկանց արարքների համար:
Երեւի այլ հրապարակմանն է վերաբերում Ձեր մեկնաբանությունը: 🙂
ումնից ինչ եք հարցնում…