Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի իրագործման ազգային քաղաքականություններ` մարտահրավերներ և հնարավորություններ» Եվրոպայի խորհրդի 18-րդ աշխատաժողովը

Հոկտեմբեր 05,2016 20:15

Այսօր Երևանում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի` Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի ժողովրդավարական կառավարման քարտուղարության ղեկավարության և ՀՀ կառավարության (ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարարության) հետ համատեղ, Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի աշխատանքային ծրագրի շրջանակներում կազմակերպված «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի իրագործման ազգային քաղաքականություններ` մարտահրավերներ և հնարավորություններ» Եվրոպայի խորհրդի 18-րդ աշխատաժողովը:

Աշխատաժողովին մասնակցել են լանդշաֆտի և կայուն զարգացման ոլորտում ներգրավված Եվրոպայի խորհրդի Մշակույթի, ժառանգության և Լանդշաֆտի ղեկավար կոմիտեի, Lանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի Եվրոպայի խորհրդի կոնֆերանսի անդամներ, ՀՀ մշակույթի և բնապահպանության նախարարությունների, տեղական և ռեգիոնալ իշխանությունների, ԲՈՒՀ-երի, մասնագիտական կազմակերպությունների, կառավարական և ոչ կառավարական հասարակական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Աշխատաժողի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության կողմից 2004 թվականին վավերացված Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների ներքո Հայաստանում իրականացվող գործնական միջոցառումների ներկայացումը, Եվրոպայի խորհրդի անդամ-պետություններում լանդշաֆտների ազգային քաղաքականությունների ուսումնասիրությունը, ազգային, ռեգիոնալ և տեղական մակարդակների տեսական և կիրառական մոտեցումների վերլուծությունը, հիմնական մարտահրավերների և առկա հիմնախնդիրների բացահայտումը, ինչպես նաև Կոնվենցիայի իրագործմանը նպատակաուղղված նոր հայեցակարգերի և ձեռքբերումների հետ կապված փորձի փոխանակումը:

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը բացման խոսքում կարևորելով լանդշաֆտի դերն ու նշանակությունը նշել է, որ Հայաստանի կողմից ձեռնարկվել և իրականացվում են հստակ քայլեր, որոնք նպաստում են քաղաքաշինական միջավայրում լանդշաֆտի պահպանմանն ու ընդլայնմանը:

Նախարարի գլխավոր խորհրդական Ռուզան Ալավերդյանը, ով նաև նիստի համանախագահն էր, ներկայացրել է «Հայաստանի ազգային լանդշաֆտային քաղաքականությունը»: Ինչպես իր խոսքում նշել է տիկին Ալավերդյանը` լանդշաֆտային քաղաքականության զգալի մասը ձևավորվում է քաղաքաշինության զարգացմանը զուգընթաց և ուղղված է բնակավայրերի ու տարածաշրջանների գրավիչ տեսքի ձևավորմանը:

«2004 թվականից ՀՀ-ն վավերացնելով Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիան՝ սկիզբ է դրել Հայ ժողովրդի հոգևոր ու արժեքային համակարգի լանդշաֆտի նկատմամբ  պահպանության, կառավարման ու պլանավորման գործընթացի իրականացմանը:

Մեր երկրի բնական համալիրներին բնորոշ մի շարք առանձնահատկությունների առկայությամբ և դրանց համալրման պարագայում լանդշաֆտային հիմնախնդիրների հետևողական լուծման անհրաժեշտությունը ներկայանում է առավել բացահայտելի,-նշել է Ալավերդյանը:

«Երևանի քաղաքային պլանավորման և զբոսաշրջության զարգացման ոլորտում լանդշաֆտի ինտեգրման» մասին զեկույցով հանդես է եկել Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանը: Նա ներկայացրել է այն բոլոր միջոցառումները, որոնք իրականացվում են Երևան քաղաքի պլանավորման համար, նշելով լանդշաֆտի դերի կարևորությունը քաղաքային միջավայրի զարգացման ու կայացման գործընթացում, այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները, որոնք իրենց բնույթով խթան են հանդիսանում քաղաքային զբոսաշրջության զարգացման գործընթացում:

Զեկույցներով հանդես են եկել մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, Նորվեգիայի, Լատվիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի ներկայացուցիչներ, Հայաստանյան տարբեր կազմակերպությունների և ԲՈՒՀ-երի մասնագետներ:

Հավելենք, որ աշխատաժողովն իր աշխատանքները շարունակելու է նաև հոկտեմբերի 6-ին, իսկ հոկտեմբերի 7-ին նախատեսվում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պաշտոնական ներկայացուցիչների համար ճանաչողական այց Դիլիջան քաղաք:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31