Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 5-ին քննում էր «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Հիշեցնենք՝ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը:
Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը Aravot.am-ին հայտնեց, որ դատարանը մերժել է գրավի միջնորդությունը: Դատարանը պարզապես հրապարակել որոշման եզրափակիչ մասը՝ առանց որեւէ հիմնավորման: Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ պատրաստվում են որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարան:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ