Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակը մեր պետության համար շատ մեծ բեռ լինելուց պետք է դառնա պետության շոգեքարշը». Վիգեն Սարգսյան

Հոկտեմբեր 05,2016 19:07

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՊՆ նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին խնդրեց, որ մեր պաշտպանության հետագա զարգացման վերաբերյալ իր տեսլականը ներկայացնի, թե ինչ ծրագրեր է պատրաստվում իրագործել տեսանելի ապագայում:

Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ կառավարության ծրագրում ավելի ամբողջական կներկայացնի տեսլականը. «Նոր լինելով, այնուամենայնիվ, ոլորտը լավ ծանոթ է, որովհետեւ պաշտպանության նախարարությունը ոչ այլ ինչ է, քան նախագահի աշխատակազմի եւս մեկ դրսեւորում՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի գործիք՝ ԶՈՒ նկատմամբ վերահսկողության: Այսօր մենք առիթ ենք ունեցել առաջիկա ծրագրի ուրվագծերը քննարկել վարչապետի մոտ: Լինելու են ԶՈՒ եւ բանակի նկատմամբ գերագույն գլխավոր հրամանատարի եւ վարչականի տեսլականի վրա, որն է մեր ազգային բանակի գոյության 25-րդ տարում անցում կատարել բանակաշինությունից դեպի ազգ-բանակի կառուցում: Հաշվի առնելով քաղաքական մարտահրավերները, որ կան, ակնհայտ է, որ չափով մեծ բանակը շարունակելու է մնալ մեր իրականության մաս:

Հետևաբար` պետք է հասկանալ երկու կարեւոր գործոն՝ ինչպե՞ս պետք է անել, որպեսզի բանակը, ինչպես ընդունված է ասել, մեր տնտեսության եւ պետության համար շատ մեծ բեռ լինելուց դառնա այդ տնտեսության եւ պետության առաջատարը եւ շոգեքարշը: Ողջ ազգաբնակչությունը պետք է բանակի հետ կապված ծրագրեր ունենա՝ գիտական, հետազոտական, տնտեսագիտական, արդյունաբերական: Բանակը կարող է դառնալ ոչ թե խնդիր, այլ՝ լուծում: Բանակը պետք է հասարակության հայելին պարզապես լինելուց դառնա հասարակության դպրոցն ու դարբնոցը: Բանակից զորացրվելուց հետո պետք է լինի մարդը շատ ավելի հայրենասեր, կրթված, ուժեղ, մարտունակ, քան մինչեւ զորակոչվելը»:

Նախարարն ասաց, որ գործնական քայլեր են ձեռնարկելու, որ օրենսդրությունից այդ ամենը դառնա իրականություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31