Հայաստանցի 14-ամյա լողորդ, Դավիթ Համբարձումյանի անվան ՄԴ սան Արթուր Բարեսղյանը լավ արդյունքներ է գրանցում Դուբայում ընթացող աշխարհի գավաթի առաջնության հինգերորդ փուլում:
Մրցելով աշխարհի ուժեղագույն լողորդների հետ՝ անձնական մարզիչ Արմինե Ավետիսյանի սանը, որը նախորդ օրը Հայաստանի նոր ռեկորդ էր սահմանել, 100 մետր բատերֆլայ ոճում մրցատարածությունը հաղթահարեց 58,04 վայրկյանում եւ 37 մասնակիցների պայքարում գրավեց 18-րդ տեղը: 50 մետր ազատ ոճում Արթուրը 23,84 արդյունքով 66 մասնակիցների մեջ հանգրվանեց 21-րդ հորիզոնականում:
Լողի մասնագետների գնահատմամբ, Արթուր Բարսեղյանի մրցելույթներն ավելի քան գոհացուցիչ են՝ նկատի ունենալով նրա գրաված տեղերը մեծահասակների ուժեղագույն մարզիկների հետ մրցակցությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արթուր Բարսեղյանի ֆեյբուքյան էջի