Ադրբեջանին սահմանամերձ Բարեկամավանի նախկին համայնքապետ, խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թեկնածու Գարիկ Աբազյանը Հայաստանի հանրապետական կուսակցության իր անդամատոմսը օրերս հանձնել է այդ կուսակցության Նոյեմբերյանի տարածքային խորհրդի նախագահ, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին:
Սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Նոյեմբերյան քաղաքը եւ Ադրբեջանին սահմանակից 8 գյուղերը միավորող Նոյեմբերյան համայնքի ղեկավարի 7 թեկնածու կար, որից 4-ը՝ ՀՀԿ անդամ: Թեկնածուներից Վանուշ Ամիրաղյանն էր առաջադրվել ՀՀԿ տարածքային խորհրդի որոշմամբ, մնացած թեկնածուներն առաջադրվել էին ինքնառաջադրմամբ:
Ընտրությունների արդյունքում Վ. Ամիրաղյանը ստացել է 2355, անկուսակցական Կարեն Աբազյանը՝ 2588 քվե,մնացած 5 թեկնածուները 1000-ից պակաս քվեներ էին ստացել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ցանկացած որոշման դեպքում իմացեք, որ Ձեր հարազատ գյուղը միշտ Ձեր կողքին կանգնած է, ինչպես որ Դուք եք տարիներ շարունակ եղել Ձեր համագյուղացիների կողքին…))) Հերթական ճիշտ և խելամիտ որոշումն եք կայացրել Պարոն Աբազյան..)))