Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունը թոշակի բարձրացման փոխարեն խոստանում է դրական ազդակներ՝ թոշակառուների համար (Տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2016 17:54

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց՝ հնարավո՞ր է ապրել այն կենսաթոշակներով, որ այսօր գոյություն ունեն ՀՀ-ում: Նա հիշեցրեց, որ նվազագույն կենսաթոշակը 14 հազար դրամ է կազմում, միջին կենսաթոշակը՝ 35 հազար 813 դրամ: Եթե համեմատում ենք պաշտոնապես հաստատված սպառողական զամբյուղի հետ, ակնհայտ է, որ այս թոշակով չեն կարող ապրել: 463 հազար թոշակառու ունենք, ի՞նչ պրոբլեմ է, որ մեզ նման երկիրը 290 մլն դոլարի հավելյալ հատկացում անի պետբյուջեից թոշակների համար, որը էապես կնպաստի թոշակառուների կյանքի բարելավմանը:

Նա ասաց, որ եթե դադարեցվի պետբյուջեի կողոպուտը, հնարավոր է էապես բարելավել ժողովրդի վիճակը, նպաստել երկրի զարգացմանը:

Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց ֆինանսների նախարարի վերջին հայտարարությունը, որ առաջիկա տարիներին թոշակների բարձրացում չի նախատեսում, ստացվում է, որ հայտարարվում է կառավարության կապիտուլյացիայի մասին:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ Սոցիալական պաշտպանության ոլորտի հատկացումները կազմում է նախարարության բյուջեի 30%-ը: Այդ ծախսերը գնալով ավելացել են. «Իհարկե, դա բավարար չէ: Մենք ծերացող հասարակության խնդիրներին ենք առնչվում, որոնք հատուկ են ոչ միայն ՀՀ-ին»:

Լեւոն Զուրաբյանը եզրակացրեց՝ փաստորեն, ոչ մի հեռանկար չսպասենք ձեր կառավարությունից. «Հասարակությունը ծերանում է, որովհետեւ երիտասարդները թողնում, հեռանում են, ոչ մի տնտեսական զարգացում չկա»:

Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ կառավարության ծրագրով խնդիրների լուծումը կներկայացվի եւ դրական ազդակներ կստանանք:

Նախարարն ասաց, որ 15 տոկոսով միջին կենսաթոշակի բարձրացումն արժենում է շուրջ 30 մլրդ դրամ, այդ ծախսերը փոխանցվում են ամեն տարվա բյուջե, եւ դրանք դեռ ապահովման խնդիր ունեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31