Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լրագրողն ընդդեմ ոստիկանապետի. «Նպատակ են հետապնդում, որ հասարակությունը տվյալ գործը մոռանա»

Հոկտեմբեր 05,2016 17:38

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ լրագրող Սիրանույշ Պապյանի՝ ընդդեմ ոստիկանապետի գործով նախնական դատական նիստը:

Դատական նիստից հետո Սիրանույշ Պապյանի պաշտպան Դավիթ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատական գործի վերաբերյալ գրառում է կատարվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ Ցեղասպանության բովանդակությունը շահարկելով եւ համադրելով սույն գործի հետ, ինչը փաստաբանի կարծիքով, որեւէ առնչություն չունի. «Ներկայացվել է նաեւ պատասխանողի աշխատանքային լուսանկարը, եւ հնարավորություն է տրվել, որպեսզի այլ անձինք վիրավորական եւ ծաղրանքի մեկնաբանություններ գրեն իմ վստահորդի մասին, ինչն ի սկզբանե անթույլատրելի է: Կարծում եմ՝ պատասխանողի ներկայացուցիչը հնարավորություն ուներ վերացնել այդ գրառումը, այսինքն՝ նպատակը հասկանալի է, թե ինչի համար է իրականացնում: Փերինչեքի գործի համադրումը իրականացնելով՝ մենք գտնում ենք, որ դա նպատակ է ծառայում հասարակության ուշադրությունը շեղելու»:

Դավիթ Ասատրյանը նշեց նաեւ, որ կողմը մտավախություն ունի, որ հայցադիմումի պատասխանը ուշացմամբ է ներկայացվել դատական նիստ հետաձգելու համար. «Իսկ դատական նիստի հետաձգվելը նպատակ են հետապնդում, որ հասարակությունը տվյալ գործը մոռանա: Արդյունքում էլ կարող են արձագանքել, որ հասել են իրենց նպատակին»:

Դատական նիստը հետաձգվել է, հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 8-ին:

Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդում, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողի դիտարկմանն ի պատասխան`ոստիկանության բարեփոխումների մասին, նրանց անվանել է դեղնած, գունաթափված, իսկ վերջում Սիրանույշ Պապյանի դիտարկմանը արձագանքել է. «Ես քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Սիրանույշ Պապյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31