Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել է դռնփակ քննարկում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ՝ «Ռազմարդյունաբերական համալիրի կայացումը եւ զարգացման հեռանկարները» թեմայով:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, հայրենական արտադրության եւ նորարարության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Հանձնաժողովի անդամները բարձրացրել են ռազմարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, պաշտպանության ոլորտի գնումների գործընթացին, սպառազինության միջոցների արդիականացման եւ ձեռքբերման վերաբերյալ մի շարք հարցեր:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն