Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողների թիվն ավելացել է

Հոկտեմբեր 05,2016 16:57

Ընտանեկան ձեռ­նար­կատիրության հարկման արտոնյալ համակարգը Հայաստանում գործում է 2014թ.-ից: Վիճակագրությունը փաստում է` տարեցտարի ավելացել է ընտանեկան ձեռ­նար­կատիրությամբ զբաղվողների թիվը: Եթե 2014 թվականին ՀՀ-ում գործել է 223 ընտանեկան ձեռնարկություն, ապա 2015-ին այդ թիվը հասել է 1047-ի, իսկ 2016թ.-ի հոկտեմբերի դրությամբ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների քանակը հատել է 1541-ի սահմանը, որոնցից 746-ը գործում են Երևանում, 795-ը` մարզերում:

Ընտանեկան ձեռնարկատիրություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով ընտանիքի մեկից ավելի անդամների (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր) կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը: Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ կարող են համարվել նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի 18 մլն դրամը չգերազանցած ՀՀ ռեզիդենտ համարվող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, այդ թվում` նոր ստեղծվածները: Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են ընտանեկան ձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերից (այդ թվում` որպես հարկային գործակալ հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից), բացառությամբ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամներին (այդ թվում` վարձու աշխատող համարվող) ընտանեկան ձեռնարկատիրության մասով հարկային գործակալի կողմից վճարվող հարկվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվելու ու վճարելու պարտավորությունից, որը վճարվում է յուրաքանչյուր անձի համար ամսական 5 հազար դրամի չափով:

 

 ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31