4-ը հոկտեմբերի 2016թ., Վաշինգտոն: Ըստ Լանսեթ ամսագրի նոր շարքի՝ «Վաղ մանկական զարգացման բարելավման ճանապարհին. գիտությունից մասշտաբներ», ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում երեխաների 43 տոկոսը, այն է՝ 249 միլիոն երեխա, բարձ ռիսկային գոտում է գտնվում զարգացման ցածր մակարդակում լինելու առումով ծայրահեղ աղքատության և թերսնուցման պատճառով:
Համաձայն շարքի տրամադրած տվյալների, զարգացմանը միտված խնամքի միջամտությունների խրախուսումը, այն է՝ առողջապահություն, սնուցում, արձագանքող խնամք, ապահովություն և անվտանգություն, ինչպես նաև վաղ ուսուցում վաղ մանկական զարգացման համար կարող են արժենալ տարեկան 50 ցենտից էլ պակաս, եթե դրանք կապակցվեն արդեն իսկ գոյություն ունեցող ծառայությունների հետ, ինչպիսին է օրինակ առողջապահությունը: Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) իրենց ներդրումն են ունեցել շարքի ստեղծման հարցում, ինչպես նաև՝խորհրդատվություն տրամադրել:
Ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է, վաղ մանկական զարգացման համար համաշխարհային ավելի լայնամասշտաբ հանձնառության կարևորությունը: Գնահատականները ցույց են տալիս, որ անհատները միջին հաշվով տարեկան կորցնում են միջին եկամտի ¼-ը, մինչդեռ երկրները կարող են կորցնել իրենց տարեկան ՀՆԱ-ի երկու անգամ ավելին՝ ծախսելով առողջապահության և կրթության վրա: Անգործունեության հետևանքները ազդում են ոչ միայն ներկա, այլև՝ ապագա սերունդների վրա:
«Գիտությունն ու տնտեսությունը միանշանակ կողմնակից են երեխայի առաջին 1000 օրվա մեջ ներդնելուն՝ սկսած մոր հղիությունից», -նշել է Համաշխարհային Բանկի խմբի մարդու զարգացման բաժնի փոխնախագահ Քեյթ Հանսենը (Keith Hansen): «Եթե մենք չենք անում դա, երեխաները հետ են մնում մինչև դպրոց ոտք դնելը և կյանքի ողջ ընթացքում վնասներ են ունենում: Բայց եթե մենք անենք դա, մենք կարող ենք անդառնալի/հարատև փոփոխություններ անել իրենց կարողությունների մեջ՝ հնարավորություն ընձեռելով վաղվա տնտեսությունների մեջ իրենց մասնակցությունն ունենալ որպես ակտիվ, արդյունավետ քաղաքացիներ: Լանսեթի այս ուսումնասիրությունը ևս մեկ ապացույց է, եթե դրա կարիքը իհարկե կա, թե որքան կարևոր է այս օրակարգը»:
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երեխայի ուղեղը ավելի արագ է զարգանում կյանքի առաջին 2-3 տարիների ընթացքում, քան երբևէ այլ կենսափուլում: Այս վաղ տարիները վճռական ժամանակաշրջան են փոփոխվելու ենթակա լինելու, ինչպես նաև միջամտություններին արձագանքելու առումով: Եթե փոքր տարիքի երեխաները զրկված են սնուցումից, զարգացնող խրախուսանքներից, պաշտպանությունից, ապա վնասակար ազդեցությունը կարող է տարբեր տիպի երկարատև վնասների պատճառ դառնալ ընտանիքների և համայնքների համար:
«Գիտությունն ապացուցում է, որ կենսաբանությունը չի որոշում մեր ճակատագիրը: Երեխայի վաղ օրերի և տարիների ապրածը ձևավորում և կանխորոշում է նրա ապագան», – նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր տնօրեն Անթոնի Լեյքը (Anthony Lake): «Մենք պետք է այս նոր գիտական ապացույցներին վերաբերվենք որպես զարթուցչի, որովհետև միլիոնավոր երեխաների զարգացումը առկախ ռիսկի տակ է: Այս պահին ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների երեխաների 43 տոկոսը իրենց իմացական ներուժին չհասնելու վտանգի տակ են գտնվում: Ոչ մի երկիր չպետք է իր ամենաերիտասարդ քաղաքացիների ուղեղի հնարավորության գրեթե կեսը կորցնելու վտանգի առաջ հայտնվի, առավելևս՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները:
Շարքի հեղինակների համաձայն, միջամտությունները պետք է հասանելի լինեն վաղ տարիքից: «Պատմականորեն վաղ մանկական միջամտությունները կենտրոնացած են եղել նախադպրոցական տարիքի շրջանի վրա: Սակայն մենք այժմ գիտենք, որ բեղմնավորումից մինչ կյանքի առաջին երկու տարին ընկած ժամանակահատվածը, ամենամեծ հնարավորությունն է տալիս, որի ընթացքում կարելի է նվազեցնել բացասական աճն ու առողջական խնդիրները և օգնել, որպեսզի փոքրիկ երեխաները հասնեն իրենց լիարժեք զարգացման ներուժին», – նշում է շարքի համահեղինակ, պրոֆեսոր Սթիվեն Լին (Stephen Lye), ով նաև Տորոնտոյի համալսարանի Ֆրեյզեր Մասթարդի անվան մարդու զարգացման ինստիտուտի (Fraser Mustard Institute for Human Development) գործադիր տնօրենն է:
Հեղինակներն առաջարկում են հետևյալ յոթ միջամտությունները, որոնք աշխարհին կօգնեն խթանել երեխաների վաղ մանկական զարգացումը՝
Խրախուսել ընտանիքների համար աջակից միջավայր ստեղծող քաղաքականության ընդունումն ու իրականացումը, որը վաղ տարիքի երեխաներին կապահովի զարգացմանն ուղղված խնամք
Առողջապահության և սնուցման, կրթության, սոցիալական և երեխայի պաշտպանության ծառայությունների միջոցով զարգացնել կարողությունները և ամրապնդել համակարգումը վաղ մանկական զարգացման խթանման ուղղությամբ
Ամրապնդել վաղ մանկական զարգացման ծառայությունների չափումն ու հաշվետվությունը
Խթանել այս թեմայով հետազոտությունները և խրախուսել գլոբալ և տարածաշրջանային առաջնորդություն ու գործունեություն
Կայուն զարգացման նպատակների տարածման միջոցով ապահովել քաղաքական կամք և ֆինանսավորում:
«Երեխաներին վերաբերող ծրագրերում ներդրում կատարելը բարոյական, տնտեսական և սոցիալական պարտավորություն է: Կայուն զարգացման նպատակները խոստումնալից տեսլական են կրում երեխաների և դեռահասների առողջության ուղղությամբ, սակայն մեզ հարկավոր է քաղաքական կամք և երեխաների վաղ զարգացման գծով ներդրումների աճ, որպեսզի հասնենք այդ թիրախներին: Վաղ մանկական զարգացումը ոչ միայն օգուտ է այսօրվա երեխաներին, այլ նաև ուղիղ ազդեցություն կունենա ազգերի ապագա կայունության և բարգավաճման վրա», – նշում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն դոկտոր Մարգարետ Չանը (Margaret Chan):