Հոկտեմբերի 2-ին Հայաստանի բազմաթիվ համայնքներում, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի Հայրավանքում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Թեկնածուները երկուսն էին՝ 1996թ. նոյեմբերի 10-ից Հայրավանք համայնքի ղեկավար, 1950թ. ծնված Դավիթ Բադոյանը եւ 1977թ. ծնված Սասուն Համբարձումյանը:
Մեր տեղեկություններով՝ Սասուն Համբարձումյանի խնամին, որը ՌԴ Վոլգոգրադ քաղաքում բնակվող գործարար է, Ռուսաստանի տարբեր քաղաքներում ապրող, Հայաստանի քաղաքացի հանդիսացող հայրավանքցիների Հայաստան մեկնելու տրանսպորտային ծախսերը հոգացել է, որպեսզի նրանք մասնակցեն Հայրավանք համայնքի ղեկավարի ընտրություններին: Ընտրությանը մասնակցելու նպատակով բազում հայրավանքցիներ Ռուսաստանի տարբեր ծայրերից հայրենի գյուղ են վերադարձել:
Ընտրությունների արդյունքում Դ. Բադոյանը ստացել է 150, Սասուն Համբարձումյանը՝ 262 քվե, 10 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
20 տարվա գյուղապետի «գահընկեցությունը» Հայրավանքում քեֆով են նշել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ