ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչության կողմից սեպտեմբերի 20-ին Aravot.am-ում հրապարակվածի՝ «Ահազանգ. Ընտրախախտումներ Արուճում» կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ:
Հիշեցնենք, որ ըստ այդ հրապարակման. «Aravot.am-ը ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղում սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրությունների ընթացքում խախտումներ են եղել: Մեր աղբյուրի պնդմամբ՝ նախկին գյուղապետ Բագրատ Մարտիրոսյանը գյուղի բնակիչներին 10000-ական դրամ է բաժանել, որոշ ընտանիքների 5 պարկ ալյուր է բաժանել: Իսկ ընտրությունների օրը՝ կեսօրին, բացի նախապես 10 հազար դրամից, եւս որոշ գումար է բաժանվել, նաեւ քվեաթերթիկներ են ընտրատարածքից դուրս հանել: Ընտրությունների արդյունքում հաղթել է նախկին գյուղապետը»: Aravot.am-ը այս հարցի պարզաբանման համար դիմել էր նաեւ Արուճ գյուղի գյուղապետ Բագրատ Մարտիրոսյանին:
Հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Կ.Կարապետյանը պաշտոնական գրությամբ հայտնել է, որ սեպտեմբերի 28-ին որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել:
Հանցադեպի բացակայության մասին տեղեկացանք քիչ առաջ: