Լրահոս
Օրվա լրահոսը

Որ խնամքի կարիք ունեցող մարդն օգնությունը ստանա` չկտրվելով իր համայնքից (Տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2016 15:05

Տարեցների, քրոնիկ հիվանդություններ եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնամքի խնդիրը Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրիում,  սուր է: Եվ դրանով է պայմանավորված, որ «Համայնքային ինտեգրված տնային խնամք եւ առողջ ծերացում» ծրագիրը նաեւ այս մարզում է իրականացվում:

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանն ասաց, որ չնայած իրենց մարզային եւ քաղաքային իշխանություններն ամենօրյա աշխատանքում փորձում են լուծել այդ խնդիրները, սակայն նման ծրագրերը անհրաժեշտություն են եւ արժեքավոր:

Մեր հարցին, թե նոր վարչապետից ի՞նչ ակնկալիքներ ունի Շիրակի մարզը, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Ինչպես դուք, այնպես էլ բոլորս մեծ ակնկալիքներ ունենք եւ կարծում եմ, որ նոր վարչապետի կողմից ձեռնարկվող միջոցառումները սկսում են իրենց պտուղները տալ»:

Մանրամասները` տեսանյութում

Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում Հայկական եւ Շվեյցարական Կարմիր խաչերը եռակողմ փոխըմբռնման հուշագրեր կնքեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարությունների հետ, ինչի արդյունքում մեր երկրում կիրականացվի «Համայնքային ինտեգրացված տնային խնամք եւ առողջ ծերացում» ծրագիրը: Այն նախատեսում է օգնության կարիք ունեցող մարդկանց, մասնավորապես տարեցների համար արժանապատիվ պայմաններ ապահովել, որպեսզի խնամքի կարիք ունեցող մարդն այդ օգնությունը ստանա` չկտրվելով իր սոցիալական միջավայրից ու համայնքից:

karmir-xachՄիջոցառման մասնակիցները փաստեցին, որ բնակչության ծերացումը տեղի է ունենում ոչ միայն Եվրոպական երկրներում, այլեւ Հայաստանում: Ըստ նրանց, մեր երկիրն այսօր կանգնած է ծերացման եւ դրանից բխող հիմնախնդիրները լուծելու մարտահրավերի առաջ:

karmir-xach-1Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ծնելիության անկումն ու միգրացիայի բարձր տեմպերը հանգեցրել են նրան, որ 2016 թվականի տարեսկզբի դրությամբ աշխատունակ բնակչությունը կազմել է ՀՀ մշտական բնակչության ընդհանուր թվի 66.3 %-ը, իսկ 20.8 %-ը` աշխատունակ տարիքից ցածրը, 63 տարեկան եւ բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է բնակչության ընդհանուր թվի 12.9 %-ը: Տարիքային կենսաթոշակառուների թիվը կազմում է 307 հազար 449:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31