Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի հետ վիզայի ազատականացմանը

Հոկտեմբեր 05,2016 14:49

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացմանը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Մշտական ներկայացուցիչների կոմիտեի նախագահ Փիթեր Յավորչիկը հայտարարել է, որ իրենք այս հարցում ակնկալում են Եվրախորհրդարանի աջակցությունը, որը պետք է հաստատի որոշումը:

Միաժամանակ հաղորդվում է, որ ԵՄ-ի և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ կմտնի նոր մեխանիզմի մշակումից և հաստատվելուց հետո միայն:

Առանց վիզայի ռեժիմի նոր գործիքը տարեսկզբից մշակվում է Գերմանիայի առաջարկով: Բեռլինը մտավախություն ունի, որ Ուկրաինայի, Վրաստանի և Կոսովոյի քաղաքացիները վիզայի ազատականացման դեպքում կարող են «չարաշահել ապաստան տրամադրելու իրավունքը» և դառնալ հանցավորության աճի աղբյուր: Գերմանիայի այդ դիրքորոշումը պաշտպանել է նաև պաշտոնական Փարիզը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31