Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք ուզում էլի խաբվել». ո՞ւմ են նախագահ ընտրելու ամերիկահայերը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2016 14:41

Ամերիկահայ համայնքը դեռ ընդհանրական որոշում չի կայացրել, թե ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններում ում է սատարելու` Հիլարի Քլինթոնի՞ն, թե Դոնալդ Թրամփին: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ամերիկահայ գրող, «Կալիֆորնիա կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նրա խոսքով` ամերիկահայերը դժգոհ են Հիլարի Քլինթոնից, քանի որ վերջինս նախկինում տված խոստումները չի կատարել. «Մենք չենք ուզում մեկ անգամ էլ խաբվել, թեեւ այս անգամ խոստում չի էլ տվել, անգամ չի հանդիպել ամերիկահայ համայնքի հետ: Հետեւաբար, բացառված է, որ մենք նրա թեկնածությունը պաշտպանենք»:

Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը 2008 թ. որպես նախագահի թեկնածու խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ 2012 թ. որպես ԱՄՆ պետքարտուղար, նա Հայոց ցեղասպանությունը որակել է որպես «պատմական բանավեճի նյութ»:

Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, Հարութ Սասունյանը նշեց, որ նա երբեւէ չի առնչվել հայերի խնդիրների եւ Հայկական հարցի հետ. «Մենք չգիտենք` նա ի՞նչ է մտածում եւ ի՞նչ է անելու նախագահ ընտրվելու դեպքում: Եթե մինչեւ ընտրությունները նրա հետ հանդիպելու առիթ կլինի` կճշտենք, թե ինչ դիրքորոշումներ ունի: Դրանից հետո միայն կարծիք կհայտնենք նրա թեկնածության մասին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31