Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահե Անտոնյանը մասնակցում է համաշխարհային հայտնի մարաթոններին Հայաստանում քաղցկեղից տառապող երեխաներին օգնելու համար

Հոկտեմբեր 05,2016 15:41

…կամ «Run Vahe Run»

Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Վահե Անտոնյանը, որը Հայաստանում հիմնադրված և «Վիասֆեր» տեխնոպարկում գործող ամբողջ աշխարհում բանկերի /այլ ֆինանսական հաստատությունների համար ռիսկերի կառավարման ծառայություններ ապահովող SCDM ընկերության հիմնադիրն է, բարեգործական նպատակներով մասնակցել է հետևյալ միջազգային սպորտային մրցումներին․
– 28.08.2016: Half Ironman Zell am See.
Սա եռամարտ է, որն անցկացվում է Ավստրիայում, այն ներառում է լող, որը տեղի է ունենում Zell լճում՝ «շրջապատված սառցակալած լեռներով, որի ջուրն այնքան մաքուր է, որ կարելի է այն խմել, նոր հեծանիվաուղին թույլ է տալիս մարզիկներին տեսնել  ավստրիական Ալպերի ցնցող տեսարանները, և մրցումն ավարտվում է Zell am See գեղատեսիլ հին քաղաքում» (www.eu.ironman.com):
– 25.09.2016, Բեռլինի մարաթոն
Եվ 2016-ի նոյեմբերի 13-ին  40-ամյա Վահե Անտոնյանը կմասնակցի Աթենքի մարաթոնին։
Ստորեւ ներկայացնում ենք պրն Անտոնյանի գրառումները իր ֆեյսբուքյան էջից․
«… Մրցումներին մասնակցելու պատճառը գումար հանգանակելն է լավ գործի համար:
Յուրաքանչյուր մրցման համար Դուք կարող եք նվիրաբերել գումար, և վերջին մարաթոնի մյուս օրը մենք պետք է փոխանցենք հանգանակված գումարը երեխաների ուռուցքաբանության հիվանդանոցին Երևանում»։

vahe-marathon-5 vahe-marathon-4

Եվ … «Ես հենց նոր ավարտեցի Բեռլինի մարաթոնը (38 կիլոմետրը) 4 ժամ 29 րոպե 59 վայրկյան ցուցանիշով։ Չնայած նրան, որ ես հպարտություն եմ զգում, իմ համեստ կարծիքով, մարաթոնն և ո՛չ մի ընդհանուր բան չունի այսպես կոչված ֆիթնեսի հետ։ Ես այսօր տեսա վազորդների, որոնք շատ ավելի մարզված էին, քան ես, և որոնք չկարողացան ավարտել Մարաթոնը կամ իմ ետևում մնացին: Եվ ես նաև տեսա վազորդների, ովքեր արտաքնապես ինձանից ավելի քիչ մարզված էին թվում, սակայն ավելի արագ էին, քան ես: Իմ կարծիքով, Մարաթոնը՝ դա մի փորձություն է կամքի համար․․․Չնայած նրան, որ Մարաթոնը հաջողությամբ ավարտելը ձեռքբերում է, դա մի բան է, որ ես ինքս ընտրեցի ինձ համար:

vahe-marathon-2-jpg

Ցավո՛ք, այս աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր փորձարկվել են իրենց կամքով ո՛չ թե իրենց իսկ կողմից ընտրված սպորտային միջոցառման միջոցով, այլ հիվանդության։ Քաղցկեղը՝ դա մի սարսափելի հիվանդություն է, որը ստուգում է գոյատևելու կամքը անմարդկային եղանակով: Առավել ևս երեխաները, ովքեր տառապում են քաղցկեղից, այս տանջանքների միջով պիտի անցնեն առանց կյանքն երբևէ իսկապես վայելելու․․․ Եկե՛ք  այս երեխաներին տանք ուրախություն, քանի որ միայն ուրախությունը կարող է մեծացնել իրենց կամքը այս սարսափելի հիվանդության դեմ պայքարելու:
Ես ունեմ ավելի քան 700 ընկեր Ֆեյսբուքում, և եթե ձեզնից յուրաքանչյուրը նվիրաբերի գոնե երեք եվրո, ապա կստացվի ավելի քան 2100 եվրո: #SCDMFinancial-ը խոստանում է կրկնապատկել այդ գումարը, և այն կնվիրաբերվի ուռուցքաբանության հիվանդանոցին Հայաստանում:

vahe-marathon-3

․․․Պարզապես պատվիրեք մեկ Կոկա-կոլա պակաս հաջորդ անգամ ճաշելուց (որը, ի դեպ, անառողջ բան է), և նվիրաբերեք այդ փողը։ Այս երեխաներն ուրախության կարիք ունեն։ Պարզապես հետևեք այս հղմանը

vahe-marathon-6

Եվ, Վահե Անտոնյանի խոսքերով ասված մինչև նշված երեք մարաթոնները,
«… Սիրելի բարեկամներ, ընտանիքի անդամներ և գործընկերներ։
Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում, ես պիտի մասնակցում հետևյալ երեք մրցույթներին․․․

Հ.Գ. Ամեն մի գումար նվիրաբերված սեպտեմբերին կկրկնապատկվի՛  մեր (SCDM ընկերության) կողմից նախագծի վերջում։
Շնորհակալություն բոլորին օգնության համա՛ր։»
Այս պահի դրությամբ նվիրաբերվել է ավելի քան 2500 եվրո, և նվիրատվության գործընթացը շարունակվում է:

Հ.Գ․1. Ինչպես տեղեկացանք, մի քանի օր առաջ Վահե Անտոնյանը գրանցվել է Լոս Անջելեսի մարաթոնին մասնակցելու համար, որը տեղի կունենա 2017 թ․մարտի 18-19-ին:

 

ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ

 Լուսանկարները՝ Բելլա Անտոնյանի

 

Հեղինակը շնորհակալություն է հայտնում Արամ Կադիմյանին աջակցության համար սույն նյութը պատրաստելու ընթացքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31