Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատգամավորները քննարկել են 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված արձանագրությունը

Հոկտեմբեր 05,2016 14:15

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ հոկտեմբերի 5-ին գումարել է արտահերթ նիստ:

Պատգամավորները քննարկել են 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Տեղեկատվական ոլորտում հանցավոր գործունեությանը հակազդման հարցերով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցության մասին» արձանագրությունը, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ փաստաթղթով սահմանվում են տեղեկատվական ոլորտում հանցավոր գործունեությանը հակազդելու ուղղությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցության կարգը, մասնավորապես համագործակցության ձեւերն ու ուղղությունները, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու մասին լիազորված իրավասու մարմնի դիմումի բովանդակությունը, նպատակներն ու դրանց կատարման ժամկետները: Արձանագրության շրջանակներում կողմերը տեղեկատվություն կփոխանակեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների ու դրանց կանխման, հայտնաբերման, խափանման, բացահայտման եւ քննության ձեւերի ու մեթոդների մասին, ինչպես նաեւ հանցագործություններին մասնակից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մասին:

Արձանագրությունը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

 

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31