Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի «Իսկանդերներն» ու Սեյրան Սարոյանի ջիփ-ը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2016 14:10

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի`սեպտեմբերի 21-ի զորահանդեսում հայկական կողմի ցուցադրած զենքին եւ զինտեխնիկային վերաբերող հարցին, մասնավորաբար, «Իսկանդերներին», գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանն ասաց, որ «Իսկանդերները» Հայաստանինն են, ոչ մի կասկած չկա դրանում: «Մեր «Իսկանդերներից» մենք ենք վախենում, ադրբեջանցիները ո՞նց կարան չվախենան»,- ասաց նա:

Ճշտող հարցին`մենք դա գնե՞լ ենք, քանի որ խոսակցություններ եղան, թե բերվել են ցուցադրվել, հետո պետք է վերադարձվեն ՌԴ-ին, Սեյրան Սարոյանն ասաց. «Մերն ա, բա հո ձրի չի, ձրի սկի կնիկը մարդուն բան չի տա: Դա մեր սեփականն ա, մեր ջիպը ո՞նց եմ ես նստում քշում, այ տենց: Մուտիլովչիկներն են ըտենց բաներ խոսում»:

Aravot.am-ի մյուս դիտարկմանը, որ «Իսկանդերները» դեռ անցած տարվանից էին Հայաստանում, բայց դա ադրբեջանցիներին չզսպեց ապրիլյան գործողությունները չսկսելու համար, նա պատասխանեց. «Ադրբեջանցիները շատ գիտեի՞ն, որ մենք «Իսկանդեր» ունենք, նոր հանեցինք մեյդան: Լսելը ուրիշ բան էր, տենալն ուրիշ բան»:

Իսկ ինչո՞ւ ավելի շուտ չէր խոսվում այդ զենքի առկայության մասին: «Դե առիթ չկար, ռազմական գաղտնիք ա, հո ցույց չես տա թշնամուն: Մենք էնքան լավ զապաս բաներ ունենք, հո մենակ էտի չէր: Էտի հլա մի հատ «Իսկանդեր» էր, բա ինչեր ունենք զապաս»,- ասաց Սեյրան Սարոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31