«Այո, Արկադի Փելեշյանի երեխաները իմ եղբոր սանիկներն են: Ինչ վերաբերվում է տվյալ դեպքին, ապա խնդիրն իրավական հարթությունում է, և իրավապահները կիրականացնեն իրենց գործառույթները: Ինչպես նախկինում, այժմ էլ հիմա ես չեմ խառնվում իրավապահների գործառույթներին: Անկախ ամեն ինչից, իմ սանիկն է, իմ բարեկամն է, եթե պարզվի, որ նման բան է եղել, ես իմ հստակ դիրքորոշումը կարտահայտեմ: Դա դատապարտելի է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, երեկ երեկոյան, Վանաձորում, «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ծեծել է Վանաձորի Ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:
Հարցին`հաշվի առնելով իր ընտանիքի հետ բարեկամական կապերը՝ ինչո՞ւ Փելեշյանը չառաջադրվեց ՀՀԿ-ից, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, պետք չէ մարդկային հարաբերությունները խառնել քաղաքականության հետ. «Արկադի Փելեշյանն ինքն է որոշել մտնել «Հայկական վերածնունդ»: Դա իր որոշելիքն է, ես ո՛չ միջամտել եմ, ո՛չ էլ խառնվել եմ»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ