Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ի կին պատգամավորը պատմել է, որ ՀՀ-ում իրեն այնպես են ծեծել, որ վախենում է գլոբուսի վրա մեր երկրի տեղը նայել

Հոկտեմբեր 05,2016 13:36

Խորհրդարանում ԿԸՀ նախագահի պաշտոնում Տիգրան Մուկուչյանի թեկնածության քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիշեց, թե ինչ էր կատարվում ընտրատեղամասերում այն ժամանակ, երբ ինքը լրագրող էր: Նա հիշեց, թե ինչպես էին քվեատուփեր գողանում, դիտորդներ ծեծում. «Այսօր ԵԽԽՎ-ում կա մի կին պատգամավոր, 90-ականների իր հուշերից է պատմում, թե ինչպես են իրեն տեղամասում ծեծել: Առ այս պահը նա վախենում է անգամ գլոբուսի վրա Հայաստանի տեղը նայել»:

Նա մի ասացվածք ասաց՝ երբ կկուն պրոբլեմ ունի կարծում է, թե բույնն է փտած. «Որոշ քաղաքական ուժեր սկսեցին մեղադրանք ներկայացնել ժողովրդին՝ ասելով, թե ժողովուրդ, դու արժանի չես իրենց նման հզոր, անբասիր գաղափարական քաղաքական ուժերին: Ժողովուրդ, դու ծախված ես, քեզ գնել են: Հանգի՛ստ թողեք ժողովրդին, պրոբլեմը ձեր մեջ փնտրեք: Այն քաղաքական ուժերը, որոնք մտածում էին, որ գոռալով, ճվալով, հայհոյելով, մյուս քաղաքական ուժերին վարկաբեկելով կարողանալու են իրենց տեղը քաղաքական արեւի տակ ապահովել, համոզվեցին, որ քաղաքականությունը կոնկրետ գիտություն է, կուսակցաշինությունը՝ կոնկրետ աշխատանք: Ֆեյսբուքյան իրականությունը ձեր մի քանի աղանդավոր համակիրների ֆեյքերով կազմավորված իրականությունը, երբ որ գովազդի տակ դնելով ձեր նյութերը լայքեր հավաքելով՝ կարծում եք, որ դա ձեր ընտրազանգվածն է՝ մի շփոթեք ռեալ իրականության հետ: Ռեալ իրականությունը բոլորովին այլ է»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մեծ հաշով Վանաձորում եւ Գյումրիում հաղթել է ընդդիմությունը, եթե գումարենք նրանց ձայները: Այլ հարց է, որ ընդդիմադիրները չեն ուզում միասնական քաղաքական օրակարգ ձեւավորել: Այդտեղ ժողովուրդը մեղավոր չէ, ճիշտ ընտրությունը կատարել է՝ իր քվեների մեծ մասը տալով ոչ թե իշխանությանը, այլ՝ ընդդիմադիրներին: Ժողովուրդը մեղավոր չէ, որ ընդդիմությունը պառակտված է:

Նա ընդդիմադիրներին դիմեց. «Ժամանակ կա ֆեյսբուքյան իրականությունից, լայքերից, ֆեյքերից վերադառնալու ռեալ իրականություն եւ հասկանալ, որ ֆեյսբուքում լայք դնելը, բրավոները չի տրանսֆորմացվում իրական քվեի: Իրական քվեի համար պետք է ուժեղ կուսակցություն եւ ամենօրյա աշխատանք, ոչ թե ընտրություններից երեք օր առաջ ֆեյսբուքում լայք դնել ու գալ այնտեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31