«Եղել են քաշքշուկներ, ինչ-որ Ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչը իր հավատացյալներին ընտրակաշառք է բաժանել: Դրա հետ կապված»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն`անդրադառնալով երեկ Վանաձորում տեղի ունեցածին:
Հիշեցնենք, «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:
Հեղինե Բիշարյանը չհամաձայնեց լրագրողների այն դիտարկումների հետ, որ Արկադի Փելեշյանը դաժան ծեծի է ենթարկել Ռաֆիկ Գրիգորյանին`իր օգտին չքվեարկելու համար: «Հիմա դուք ամեն մեկդ մի բան կշահարկեք: Ժամանակ էլ չունեմ: Մեր պատասխանը դրված է»:
Մեկ այլ դիտարկման`ասում են նա պատուհաս է դարձել վանաձորցիների գլխին, այսպես արձագանքեց. «Վա՜յյյյյյյ»:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ