Վանաձորի ՏԻՄ ընտրություններում Հայկական վերածնունդ կուսակցության ավագանու թեկնածու Արկադի Փելեշյանը թվով 15 անձանց հետ 2016 թ․ հոկտեմբերի 4-ի երեկոյան ներխուժել է Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցի և դաժան ծեծի ենթարկել եկեղեցու հովիվ, գերապատվելի Ռաֆիկ Գրիգորյանին։ Արկադի Փելեշյանը վերջինիս մեղադրել է ընտրություններում առաջադրված այլ թեկնածուների օգտին աշխատելու մեջ։
Տեղի ունեցածը Հայաստանի Հանրապետությունում տիրող բացարձակ ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի հերթական դրսևորումն է, որը ևս մեկ անգամ ստվերում է ընտրական գործընթացները՝ Հանրապետությունում։ Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս քաղաքական գործընթացներում քրեական գործելակերպի անթույլատրելիությունը։ Տեղի ունեցածը որակում ենք որպես ահաբեկչություն՝ քաղաքացու և նրա ազատ կամքի արտահայտման դեմ և ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները այս հանցագործությանը կտան համարժեք իրավական գնահատական և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ