Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը Մուկուչյանին առաջարկում է, որ հրապուրվի եւ իր հրապուրանքը տարածի ԿԸՀ-ում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2016 12:42

ԱԺ-ում քննարկվում է ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրված Տիգրան Մուկուչյանի թեկնածության հարցը:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում անդրադարձավ ԿԸՀ-ի հասցեին հնչած մեղադրանքներին: Նա ասաց, որ ԿԸՀ-ի լիազորությունները հստակ սահմանված են. «Նրանց գործունեությունը ընտրության արդյունքի վրա չունի եւ չի կարող ունենալ որեւէ ազդեցություն: ՏԻՄ ընտրությունների հետ կապված այստեղ լսեցինք բազմաթիվ ելույթներ, բազմաթիվ դեպքերի մասին, որոնց մասին պաշտոնական բողոքարկում չկա: Տասնյակ ահազանգեր, որոնք հետեւից ինքներդ գնացել եք, բայց ոչինչ չեք հայտնաբերել: Բարձրաձայնում եք եւ հասարակական կարծիք ստեղծում: Վատ պարողի նման մեղադրում եք ում ասես՝ բացի ձեզանից»:

Նա հայտարարեց, որ «Տիգրան Մուկուչյանը եւ ԿԸՀ-ն ձեր հաջողությունների, ինչպես նաեւ անհաջողությունների համար պատասխանատու չեն: Աշխատեք ընտրողի հետ, աշխատեք ստանալ նրա ձայնը: Սա է ճանապարհը»:

Երեկ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով Թեւան Պողոսյանի հարցին, որ ի՞նչն է հրապուրել ԿԸՀ նախագահի աշխատանքում, որ էլի առաջադրվել եք՝ այդքան վիրավորանքներից, պիտակավորումներից հետո՝ ասաց, որ ինքը հրապուրված չէ:

Հերմինե Նաղդալյանի խոսքերով՝ «Շատ վատ է, որ հրապուրված չեք, պարոն Մուկուչյան: Ես կարծում եմ, պիտի հրապուրված լինեիք եւ հրապուրանքը մի քիչ տարածեիք ԿԸՀ անդամների վրա: Չեմ կարծում, որ իր աշխատանքով հրապուրված լինելը մերժելի հատկանիշ է, դա գովելի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31