Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկայինի ավտոպարկը կկրճատվի 90 տոկոսով. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 05,2016 12:23

Պետեկամուտների կոմիտեի աշխատակազմը, բացի ղեկավար անձնակազմից, կզրկվի ծառայողական մեքենաներից օգտվելու արտոնությունից։ Այս կառույցի ավտոպարկը հաջորդ տարի կկրճատվի գրեթե 90 տոկոսով։

2017թ. պետական բյուջեի նախագծով պետեկամուտների կոմիտեի աշխատակազմի համար նախատեսված է թողնել ընդամենը 7 ծառայողական ավտոմեքենա։ Եղած 66 միավոր տրանսպորտային միջոցից կկրճատվի 59-ը։

Ինչպես հայտնի է, պետական համակարգում ավտոպարկի թեթեւացման գործընթացը սկսվեց մի քանի ամիս առաջ։ Այդ միջոցառման շրջանակներում տարբեր պետական հիմնարկներից դուրս գրվեց ավելի քան 1000 միավոր տրանսպորտային միջոց։ Իհարկե, դրանց մեծ մասը վաղուց շահագործումից դուրս եկած եւ ռեսուրսը սպառած հնամաշ ավտոմեքենա է։ Պատահական չէ, որ դուրս գրված տրանսպորտային միջոցների մի մասը ոչ մի կերպ գնորդ չի գտնում։

Պետական կառավարման համակարգում ավտոմեքենաների պարկի կրճատման նախաձեռնության շրջանակներում կառավարությունը պատրաստվում է սկսել նաեւ ծառայողական մեքենաների կրճատման գործընթաց։ Ինչպես հայտնի է, այդ խնդիրը Հայաստանում մշտապես բարձրացվել է, սակայն գործնական քայլեր չեն իրականացվել։

Դատելով 2017թ. բյուջեի նախագծով նախատեսված սահմանաքանակներից՝ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների պարկը կլիցքաթափվի 150 տրանսպորտային միջոցով։ Ինչպես նշեցինք, դրանցից 59-ը բաժին կընկնի պետեկամուտների կոմիտեին։

Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31