«Հայացք» մամուլի ակումբում այսօր «Սասնա Ծռեր»-ի գործով հուլիսի 24-ին ձերբակալված և ավելի ուշ խափանման միջոցը փոխելուց հետո ազատ արձակված ազատամարտիկ Մհեր Մազմանյանը լրագրողներին հայտնեց, որ երեկ իրեն եւ ընտանիքի անդամներին կանչել են Մաշտոցի ոստիկանության բաժին:
Մազմանյանը տեղեկացրեց, որ իր 16 եւ 14 տարեկան տղաների նկատմամբ քրեական գործ է հարուցվել. «Քաշաթաղի շրջանում հուլիսի 12-17-ը տանը նրանք մենակ են եղել: Ամսի 17-ի առավոտյան ընկերոջս մեքենայով եկել են Երեւան, ամսի 24-ին ինձ ձերբակալել են: Այն տունը, որը Քաշաթաղում վարձակալությամբ էի տվել, այդ տան 6 տարեկան երեխան ցուցմունք է տվել, թե 14 տարեկան երեխաս իրենց տնից 80 հազար դրամ է տարել»:
Մհեր Մազմանյանն այս մեղադրանքը որպես իր հանդեպ ճնշում է որակում` քաղաքական հայացքների եւ Քաշաթաղի շրջանի խնդիրները մշտապես բարձրաձայնելու համար:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ