Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը դատարանին կառաջարկեն Կարո Եղնուկյանին բաց թողնել 1 մլն դոլարին համարժեք գրավի դիմաց (Տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2016 12:38

«Հայացք» մամուլի ակումբում այսօր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ վաղը դիմելու է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` իր պաշտպանյալի խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությամբ: Նիստը տեղի կունենա 17:10-ին: «Մեկ միլիոն դոլարի չափով անշարժ գույք ենք առաջարկում, բայց դատարանն ինքը կարող է որոշել գումարի չափը»,-տեղեկացրեց Տիգրան Հայրապետյանը:

Կալանավորված Կարո Եղնուկյանի եղբայրը` Գրիգոր Եղնուկյանը նշեց, որ Կարո Եղնուկյանի նախնական կալանքի փաստը դատապարտում են մի շարք քաղաքական գործիչներ, տեղական եւ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան-կազմակերպություններ, պատգամավորներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

Դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը: «Մեկ հեղինակավոր անձի երաշխավորումը բավարար է, որ խափանման միջոցը փոխվի, իսկ նրանք երեսունից ավելին են: Եթե խափանման միջոցը չփոխվի, պարոն Եղնուկյանը լրացուցիչ հայտարարություններ կանի վաղը: Եթե այս ամենն անտեսվի, եթե մեր դատարանները շարունակեն նրան կալանքի տակ պահել, կհաստատվի, որ նա քաղհալածյալ է»,-նկատեց Տիգրան Հայրապետյանը:

Գրիգոր Եղնուկյանը նշեց, որ դիմել են նաեւ մի կին պատգամավորի, ով Եղնուկյաններին ճանաչում է 25 տարի: Սակայն նա հրաժարվել է Եղնուկյանի մասին բնութագիր ներկայացնել` պատճառաբանելով, թե իշխանական թեւի ներկայացուցիչ է. «Ասաց, որ քաղաքական գործիչ է, չի կարող միջամտել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31