Արժե՞ արդյոք որեւէ ակնկալիք ունենալ Վիգեն Սարգսյանի նշանակումից։ Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է արձանագրել, թե որոնք են մեր բանակի հիմնական պրոբլեմները։ Դրանք չորսն են։
1.Ժամանակակից սպառազինության եւ դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պակասը,
2.Բանակում առկա կոռուպցիան,
3.Դեմոգրաֆիական խնդիրները (գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում զինակոչի «պլանը կատարելը», որովհետեւ երկրում այդքան զինվորացու չկա),
Կարդացեք նաև
4.Բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը (կրիմինալ բարքեր, «չաստ նայողներ» եւ այլն)։
Ուշադրություն դարձրեք՝ այս չորս հիմնական խնդիրներից առաջին երեք ընդհանրապես պաշտպանության նախարարի իրավասության ոլորտում չեն։ Նա բանակի համար փող ճարելու հետ գործ չունի, դեմոգրաֆիական խնդիրների համար պատասխանատուն ինքը չէ, կոռուպցիան էլ հիմնականում կատարվում է ավելի բարձր օղակների հովանավորությամբ։ Այսինքն՝ Վիգեն Սարգսյանը լավագույն դեպքում կարող է լուծել միայն բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման խնդիրը։ Ասում ենք «լավագույն դեպքում», որովհետեւ անհասկանալի է, թե ինչպես է Արեւմուտքում կրթություն ստացած ու բանակում չծառայած նախարարը արմատախիլ անելու բանակում առկա կիսակրիմինալ հարաբերությունները։
Ամեն դեպքում՝ եթե ստացվի, կհամարենք, որ Վիգեն Սարգսյանը վիթխարի ծառայություն է մատուցել ՀՀ զինված ուժերին։ Բայց այսպես թե այնպես՝ դրանից ավելին սպասել պետք չէ։ Մնացած ամեն ինչի համար պատասխանատու են երկրի քաղաքական իշխանությունները։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում