Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ ՀՀԿ-ն ՕԵԿ-ի համար ավելի ձեռնտու է, քան Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ն. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 05,2016 11:31

Հաշվի առնելով այն իրողությունը, որ Էդմոն Մարուքյանի գլխավորած ԼՀԿ-ն 10 մանդատ է ստացել Վանաձորում, այսինքն՝ ընդամենը 3 մանդատով պակաս ՀՀԿ-ից, նշանակում է, որ բոլոր ուժերը պետք է հավաքվեն այդ քաղաքում ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուի շուրջ։ Սակայն մեր երկրում տրամաբանական ոչինչ տեղի չի ունենում, քանի որ անձնական ամբիցիաներն ավելի բարձր դիրք ունեն։

3 ոչ իշխանական ուժերից միայն ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն է հրապարակավ վստահեցրել, որ առանց որեւէ նախապայմանի պատրաստ է աջակցել ցանկացած համախմբման ծրագրի։ Այսինքն՝ ե՛ւ ՕԵԿ-ի, ե՛ւ ԼՀԿ-ի թեկնածուների օգտին կքվեարկեն ԲՀԿ-ական 3 ավագանիները, եթե համատեղ որոշում կայացվի։ Հիշեցնենք՝Զոհրաբյանը հայտարարել էր, որ «սատանայի հետ էլ կհամագործակցեն, բայց ոչ երբեք ՀՀԿ-ի»։

Ահա, ՕԵԿ-ից ՀՎԿ դարձած կառույցը, գերագնահատելով իր ուժերը, ոչ մի կերպ չի ցանկանում միավորվել ու աջակցել 10 մանդատ ստացած ԼՀԿ-ին՝ նրանց համարելով մարզային, լոկալ մի կուսակցություն, որին միավորվելը իրենց պատվից ցածր է, քանի որ իրենք «կայացած քաղաքական կառույց են»։ Ու ստացվում է, որ ՀՀԿ-ն ՕԵԿ-ի համար ավելի ձեռնտու է, քան Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ն։

Իսկ ինչո՞ւ է ՕԵԿ-ՀՎԿ-ն նման վարքագիծ դրսեւորում։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նրանք պատճառաբանում են, թե իրենց կուսակցության ավագանու ցուցակը գլխավորած Արկադի Փելեշյանը՝ Ական, որեւէ դեպքում չի համաձայնում Էդմոն Մարուքյանի եղբոր՝ 10 մանդատ ստացած Քրիստ Մարուքյանի տեղակալը դառնալ։ Ու արդյունքում ստացվում է, որ Ական պատրաստ է ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանին սատարել՝ ոչնչի դիմաց, բայց ոչ իշխանական ԼՀԿ-ին՝ երբեք։

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31