Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ արդեն նախկին պաշտպանության նախարարը պատասխանատու էր թերացումների համար այնքան, որքան գլխավոր շտաբի նախկին պետը. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 05,2016 11:21

Գաղտնիք չէ, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո ՊՆ-ում փոփոխությունների խնդիրը դարձավ արդիական, երբ ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիները տեսան, որ տարիներ ի վեր բոլորիս կողմից փայփայված եւ մեր սուղ բյուջեից արվող մեծածավալ հատկացումներով իբրեւ թե զարգացող եւ տարածաշրջանում ամենամարտունակը լինելու հավակնություն ունեցող զինված ուժերում առկա են խայտառակ բացթողումներ, որոնք արժեցան մեր պայծառ երիտասարդներից շատերի կյանքը։

Եվ, բնականաբար, քննադատությունների սլաքն առաջին հերթին ուղղվեց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմը, եւ սկսեցին հնչել Օհանյանի պաշտոնանկության մասին հայտարարություններ։ Անշուշտ, ՀՀ արդեն նախկին պաշտպանության նախարարը մեծապես պատասխանատու էր այդ բոլոր թերացումների եւ բացթողումների համար, ճիշտ այնպես, ինչպես եւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։

Սակայն արդյոք ԼՂՀ դիրքերի անմխիթար վիճակի, տարրական կապի, գիշերային տեսողության սարքերի եւ այլ անհրաժեշտ պայմանների բացակայության համար նույնչափ պատասխանատու չէ նաեւ Մովսես Հակոբյանը, ով հիշեցնենք, 2007-2015 թթ. եղել է ԼՂՀ պաշտպանության նախարարը։ 8 տարի ղեկավարելով ԼՂՀ ՊԲ-ն՝ նա Երեւան է տեղափոխվել 2015-ի հունիսին, եւ հասկանալի է, որ ԼՂՀ զինուժում առկա այդ խնդիրները չէին ծագել վերջին մի քանի ամիսներին։

Եվ ուրեմն՝ ինչու չի խոսվում նաեւ Մ. Հակոբյանի պատասխանատվության մասին, ավելին՝ նա, փաստորեն, պարգեւատրվում է իր թերի աշխատանքի համար, եւ հենց նրան է վստահվում արդեն ՀՀ զինուժի ղեկավարումը։ Մեղմ ասած՝ մտահոգիչ է:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31