Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե նախկին նախարար Արմեն Մուրադյանը վատ էր աշխատում. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 05,2016 11:14

ՀՀ առողջապահության  նախարարի փոփոխությունից հետո հաճախ կարելի է լսել, թե մի՞թե նախկին նախարար Արմեն Մուրադյանը վատ էր աշխատում։

Կարծում ենք, գոնե այս դեպքում նախարարի փոփոխությունը կապ չի ունեցել նախորդի վարած քաղաքականության, սկզբունքների, ոլորտում արձանագրված հաջողությունների կամ անհաջողությունների հետ։ Նման եզրակացության հիմք է տալիս թեկուզ այն, թե ինչ խնդիրներ է առաջադրել վարչապետը նոր նախարար Լեւոն Ալթունյանին։ Դրանք մեծ մասամբ կրկնությունն են այն միջոցառումների, որոնք արդեն իսկ ձեռնարկել կամ իրականացնում էր Արմեն Մուրադյանը։

Սեպտեմբերի 28-ին, երբ Կարեն Կարապետյանը առողջապահության գերատեսչության աշխատակազմին էր ներկայացրել Ալթունյանին ու հաջողություն մաղթելով՝ հրաժեշտ տվել նախորդին, նաեւ ասել էր. «Յուրաքանչյուր գումար, որը ներդրվում է առողջապահության ոլորտում, պետք է ունենա տրամաբանություն եւ արդյունավետություն։ Անհրաժեշտ է ստեղծել արդարացի եւ թափանցիկ միջավայր, որտեղ բաշխվում են պետական բյուջեի միջոցները՝ պետպատվերները»։ Կարեւորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ նա ընդգծել էր, որ ակնկալում է ոլորտում ստեղծել մի միջավայր, որը հնարավորություն կտա ներգրավել նաեւ միջազգային հայտնի առողջապահական բրենդներ, ձեւավորել նոր մշակույթ, ստեղծել մրցակցային իրավիճակ։ «Էլեկտրոնային առողջապահական համակարգ, կարծում եմ՝ արդիական է, որ դա անեք։ Անպայման պետք է ունենաք նպատակ, որպեսզի ՀՆԱ-ի մեջ ձեր ձեւավորած արժեքը եւ բյուջեի մեջ ձեր ուղղությամբ ծախսվող գումարները լինեն համաչափ»,- նշել է նա։ Նաեւ ասել է. «Մենք պետք է կարողանանք այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ոչ թե հիվանդությունը բուժենք, այլ մաքսիմալ բերենք նրան, որ մարդիկ չհիվանդանան»։

Առողջությունը պահպանելու, հիվանդությունների առաջացումը կառավարելու, վաղ փուլում հայտնաբերելու եւ ոչ թե արդեն բարդացած խնդիրները հաղթահարելու ուղղությամբ ջանքեր ներդնելու սկզբունքը Արմեն Մուրադյանը հոչակել էր պաշտոնավարումից անմիջապես հետո։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31