Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ իր դեմ նյութերի պատվիրատուն Տիգրան Ուրիխանյանն է «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 05,2016 11:05

Ուրիխանյան-Սաֆարյան հակամարտությունը բավականին երկար պատմություն ունի։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Սաֆարյանի դեմ էլեկտրոնային լրատվամիջոցներում նյութեր են հրապարակել, որոնք, քաղաքագետի գնահատմամբ, կրել են զրպարտչական բնույթ։ Թեեւ հրապարակվող նյութերի հեղինակի անունը երբեւէ չի հրապարակվել, սակայն քաղաքագետը համոզված է եղել, որ պատվիրատուն այն ժամանակ դեռ ԲՀԿ անդամ Տիգրան Ուրիխանյանն է. բանն այն է, որ այդ նյութերը համընկել են ԲՀԿ-ի դեմ Սաֆարյանի մեկնաբանությունների օրերի հետ։

Սաֆարյանի ներկայացմամբ՝ այդ ամենին հաջորդել է ֆեյսբուքում կեղծ օգտատերերի միջոցով իր հասցեին անձնական վիրավորանքների, սեռական հայհոյանքների, կոլաժների տարածումը։ Բանը հասել է նրան, որ Սաֆարյանի անունով կեղծ էջ է ստեղծվել, նրա նկարները ֆոտոշոփի միջոցով աղավաղվել են եւ սպառնանքների հետ միասին տեղադրվել այդ էջում:

Ապա նաեւ «Xnews.am» կայքում հոդված է տպագրվել, որով Սաֆարյանին փոխանցվել է, որ նրան 8 օր ժամանակ է տրվում, որից հետո գումարների յուրացման մասին տվյալներ կներկայացնեն։ Կայքը գրանցված է Ուրիխանյանի օգնականներից մեկի անունով։

Ս. Պ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31